Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Պետքարտուղար Ռուբիոն համաձայն չէ Փաշինյանի հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է, կա իրական ռիսկ և մենք փորձում ենք կանխել դա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: ԱՄՆ պետքարտուղարը փաստորեն համաձայն չէ Հայաստանի վարչապետի հետ, որը վերջին շաբաթներին արդեն երկու անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն:

ԱՄՆ պետքարտուղարը, սակայն հակամարտության ռիսկը համարում է իրական: Բայց ի՞նչ է փորձում անել ԱՄՆ այդ ուղղությամբ, որովհետև տեսանելի առումով Միացյալ Նահանգների դիվանագիտական թիմը, կարծես թե, ներգրավված չէ հայ-ադրբեջանական գործընթացում: Պետք է ենթադրել, որ հայ-ադրբեջանական հակամարտության բռնկումը կանխարգելելու աշխատանքը Միացյալ Նահանգները իրականացնում է երեք ուղղությամբ՝ Մոսկվայի հետ երկխոսության գործընթաց, Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական գործընթաց, և Թուրքիայի հետ աշխատանք:

Համենայն դեպս, հայ-ադրբեջանական գործընթացի հանդեպ ուղիղ հետաքրքրությամբ ԱՄՆ վարչակազմը գոնե առայժմ աչքի չի ընկել որևէ շոշափելի նախաձեռնությամբ: Չի բացառվում իհարկե, որ այդպիսին լինի ապագայում: Թեև, եթե ԱՄՆ վարչակազմը Մոսկվայի հետ շարժվում է ոչ թե դիմակայության, այլ երկխոսության տրամաբանությամբ, այդ պարագայում թերևս կարող են հայ-ադրբեջանական հակամարտության ակտիվացումը կամ տաք փուլը կանխելու առավել արդյունավետ ջանքեր լինել հարակից-միջավայրային արդյունքները:

Օրինակ, եթե հաջողությամբ ընթանա Իրանի շուրջ դիվանագիտական պրոցեսը, ապա դա ինքնին հայ-ադրբեջանական կայունության գրավական է: Հակառակի պարագայում կասկած չկա, որ Բաքուն կփորձի օգտվել Իրանի շուրջ որևէ ապակայունությունից և ինչ-որ հարցեր լուծել Հայաստանի ուղղությամբ: Բնականաբար առանցքային է նաև Թուրքիայի գործոնը, քանի որ Ադրբեջանն, իհարկե, հազիվ թե որևէ ռազմական մասշտաբային գործողություն ձեռնարկի առանց թուրքական թե քաղաքական, թե նաև ռազմա-տեխնոլոգիական աջակցության:

Հետևաբար, Թուրքիայի հետ աշխատանքով ԱՄՆ կարող է ավելի շատ հարց լուծել հայ-ադրբեջանական կայունության համար, քան անմիջականորեն հայ-ադրբեջանական պրոցեսի ուղղված նախաձեռնությամբ: Այդ իմաստով գուցե հատկանշական է, որ ԱՄՆ Թուրքիայի վրա բավականին պատասխանատվություն է դնում Մերձավոր Արևելքի, մասնավորապես սիրիական թեմայով: Այդ ամենով հանդերձ,, անշուշտ ուշադրության է արժանի այն, որ նոր վարչակազմի պաշտոնամուտից ի վեր՝ արդեն գործնականում ուղիղ չորս ամիս, որևէ կերպ չի տպավորում հայ-ամերիկյան պաշտոնական հաղորդակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում