Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Էական չէ, թե որ ծայրահեղությունից ես ընկնում փոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայություն չկա, հետևաբար չկա Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հարց: Սա առնվազն տարակուսելի հայտարարություն է, ընդ որում՝ մի քանի պատճառով:

Նախ՝ արտաքին գործերի նախարարն ինքն է հայտարարում, որ Արցախում հայ չկա, որովհետև տեղի է ունեցել էթնիկ զտում և բռնի տեղահանում: Երբ որևէ մեկին բռնի ուժով, առավել ևս էթնիկ պատկանելության պատճառով վտարում են իր բնօրրանից, զրկում իր տնից ու տեղից, սպառնում զրկել կյանքից, եթե նա չհեռանա, դա իրավունքների հարց չէ՞: Այլ հարց է, եթե Երևանը հրապարակավ հայտարարի, որ Արցախի հայության իրավունքների հարց կա, բայց ինքը չէ այդ հարցի հասցեատերը, այլ հենց արցախահայությունը:

Այդ հայտարարությունը կարող է լինել շատերի համար անընդունելի, շատերը կդատապարտեն, կպիտակավորեն, շատերը կարող են համարել հասկանալի, ընկալելի, նույնիսկ տրամաբանական համարողներ կլինեն, բայց այդ հայտարարությունը չի լինի գոնե դիվանագիտական և իրավական անգրագիտություն: Ավելին՝ հաշվի առնելով որոշակի նրբերանգներ, շերտեր, մեղմ ասած անընդունելի, բայց, դժբախտաբար, պարտության ու ուժերի հարաբերակցության հետևանքով առկա իրողություններ, դա կարող է անգամ լինել դիվանագիտական հմտություն, երբ Հայաստանը, պաշտոնապես չստանձնելով արցախահայության իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը, նվազագույնն այս փուլում, այդուհանդերձ ճանաչելով նրանց իրավունքների գոյությունը՝ հնարավորություն կընձեռի արցախահայությանը այդ իրավունքների պաշտպանությամբ զբաղվել Հայաստանում:

Այո, խնդիրը շատ բարդ է, խրթին, բազմաշերտ, առավել ևս միջազգային կառուցակարգերի փլուզման պայմաններում: Բայց, ըստ էության, ջայլամի քաղաքականության տրամաբանությամբ հնարավոր չի լինելու խուսափել բարդություններից: Իսկ Հայաստանի ԱԳ նախարարի արտահայտած բանաձևը, ըստ էության, հենց այդպիսին է՝ Արցախում չկա հայ, ուրեմն չկա արցախահայության իրավունքների պաշտպանության հարց: Այդօրինակ շեշտադրումները չեն կարող լինել Հայաստանի պետական քաղաքականության նժարը ծանրացնող, որովհետեւ որևէ քաղաքականության նժար ծանրացնում են տրամաբանված դիրքորոշումները: Երբ դրանցում չկա փաստարկվածության և տրամաբանվածության ներդաշնակ կառուցվածք, դիրքորոշումները ոչ թե ծանրացնում են նժարը, այլ թեթևացնում վարկը: Հասկանալի է, որ Հայաստանը չի կարող արցախյան հարցը և այդ հարցում արցախահայության իրավունքների խնդիրը շեշտադրել այսպես ասած նախապատերազմյան իրողությունների տրամաբանությամբ և տոնայնությամբ: Բայց մի ծայրահեղությունից մյուսն ընկնելն էլ համարժեքություն չէ: Իսկ անհամարժեք քաղաքականությունը միշտ էլ գցում է փոսը, լինի այս, թե այն ծայրահեղության բարձրությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում