Wednesday, 24 06 2026
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստանն ու Ադրբեջանը սկսե՞լ են քննարկումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումով հերթական անգամ ազդարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունը: «Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ և հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նա իր գրառման մեջ փորձել է հիմնավորել, որ չկա պատերազմի և էսկալացիայի որևէ պատճառ ու առիթ, եթե Ադրբեջանը չի փնտրում այդպիսին: Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ շարադրել է իր հայտնի մոտեցումները: Թե ինչո՞ւ է առաջացել դրանք վերստին արտահայտելու անհրաժեշտություն, դժվար է ասել միարժեք: Արդյո՞ք դա կարող է պայմանավորված լինել Անթալիայի դիվանագիտական ֆորումում կայացած Միրզոյան-Բայրամով և Միրզոյան-Ֆիդան հանդիպումներով:

Այս համատեքստում Փաշինյանի գրառման մեջ ուշադրության է արժանի ձևակերպումը, որ վերաբերում է հենց «համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ մտնելուն»: Տրամաբանությունը հուշում է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցության ավարտը ինքնին չի նշանակում քննարկումների փուլ: Դա չի կարող լինել ավտոմատ, եթե, իհարկե, հայ-ադրբեջանական այդ պրոցեսը արհեստական բանականության տիրույթում ռոբոտացված պրոցես չէ: Իսկ այդպիսի նշաններ, համենայն դեպս, չկան:

Հետևաբար, եթե հայտարարվում է «քննարկումների փուլ մտնելու» մասին, տրամաբանությունը հուշում է, որ կողմերի միջև սկսել է քննարկում ստորագրման թեմայով: Ընդ որում՝ դրա մեկնարկի հավանականության վերաբերյալ դիտարկումներ արել եմ օրեր առաջ, թե՛ Գերմանիայի նախագահ Շտայնմայերի Երևան, հետո Բաքու այցի համատեքստում՝ ելնելով Բաքվում արած որոշ հայտարարություններից, թե՛ տևական դադարից հետո Անթալիայում Միրզոյան-Բայրամով հանդիպման:

Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային գրառումը հնարավոր է համարել հայ-ադրբեջանական քննարկման «բաց բաղադրիչ», որի հասցեատերը, թերևս, Հայաստանի հանրությունն է: Սակայն էական է այն, թե ինչ բովանդակություն և բաղադրիչներ կարող է ունենալ քննարկումը հետնաբեմում, որտեղ թերևս ծավալվելու է դրա հիմնական մասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում