Միացյալ Նահանգները, գործելով բոլորին հակառակ, կկորցնի ժողովրդի վստահությունը և անհաջողություն կունենա: Ինչպես տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին ապրիլի 10-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Բոլորին հակառակ գործելով՝ ԱՄՆ-ն կկորցնի ժողովրդի վստահությունը և կձախողվի», – ասել է Լին Ցզյանը՝ մեկնաբանելով մաքսատուրքերի սահմանումը։










































