Իրանը միջուկային զենք չի մշակի, քանի որ դա արգելված է երկրի ղեկավարության կողմից։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային այսպես է մեկնաբանել խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանիի՝ ատոմային ռումբ ստեղծելու առաջարկն Արևմուտքի հետ բանակցություններում «իրավահավասարություն» ապահովելու համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Իրանը երբեք և ոչ մի պայմանով չի բռնի միջուկային զենք ստեղծելու ճանապարհը: Սա մեր ռազմավարության անբաժանելի մասն է՝ հիմնված Գերագույն առաջնորդի ֆեթվայի (խմբ.՝ կրոնական պատգամ) վրա», – ասել է Բաղային ամենշաբաթյա ճեպազրույցում:







































