Saturday, 04 07 2026
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը կսրի՞ ռուս-թուրքական մրցակցությունը

Ապրիլի 3-ին Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ըստ մամուլի՝ օրակարգում մի քանի հարց է՝ եվրոպական անվտանգություն, ՆԱՏՕ-ի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համագործակցություն, ինչպես նաև ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ, որին կմասնակցի ինչպես Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիգիբան, այնպես էլ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի երկօրյա նախախարարական «գագաթաժողովին»՝ Թուրքիայի «Անադոլու» պետական գործակալությունը, հղում անել դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ոչ միայն կմասնակցի Հյուսիս-ատլանտյան դաշինք-Ուկրաինա խորհրդի նիստին, այլև հանդես կգա կարևոր հայտարարությամբ:

«Սպասվում է, որ նիստի ընթացքում նախարար Ֆիդանը վերստին կհաստատի Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Թուրքիայի աջակցությունը, կհայտարարի, որ Անկարան պաշտպանում է կայուն հրադադարի հաստատումը և վերջնարդյունքում ամուր խաղաղության հաստատումը»,- հաղորդում է «Անադոլուն»:

Չափազանց կարևոր է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը պատրաստվում է ևս մեկ անգամ վերահաստատել, որ սկզբունքորեն սատարում է ռուս-ուկրաինական հակամարտությունը կողմերի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հիմքով կարգավորմանը:

ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստին Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերի հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կալասի մասնակցությունը հուշում է, որ Ուկրաինային ռազմական, ֆինանսական, դիվանագիտական և մարդասիրական օգնության հարցում Եվրամիության և Հյուսիս-ատլանտյան դաշինքի ջանքերի համակարգման խնդիրն օրակարգային է:

Ակնհայտ է, որ ռուս-ամերիկյան «գործարքը», եթե անգամ հաջողվի համաձայնեցնել կարգավորման ընդհանուր պարամետրերը, տեսանելի ապագայում մնում է որպես «դիվանագիտական հնարավորություն», իսկ այդ ընթացքում պատերազմը շարունակվելու է:

Թուրքիայում բողոքի զանգվածային ցույցերին զուգահեռ Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիա այցի հրավերը: Որոշ փորձագետներ այդ հայտարարությունն ընդունել են որպես Վլադիմիր Պուտինի կողմից Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցություն, բայց առայժմ հայտնի չէ, թե Ռուսաստանի նախագահը երբ կայցելի Թուրքիա:

Այս ֆոնին աչքի է զարնում Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը, որին, ինչպես տեսնում ենք, հաջորդում է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը: Եվ եթե «Անադոլուի» դիվանագիտական աղբյուրները Ֆիդանի «տրամադրվածությունը» ճիշտ են փոխանցում, ապա ստացվում է, որ Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինային ռազմական և այլ կարգի օգնություն ցուցաբերելու օգտին:

Իսկ հրադադարի հաստատման ռուսական նախապայմաններից մեկն էլ Ուկրաինային բոլոր կարգի մատակարարումների դադարեցումն է: Եթե ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստում նախանշվեն կոնկրետ ծրագրեր, ապա, ինչպես արևմտյան աղբյուրներն են գրեթե վստահաբար պնդում, հունիսին դրանք կներկայացվեն Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին, որ ծրագրվում է անցկացնել Հաագայում:

Թուրքիան մինչև վերջերս հանդես էր գալիս ռուս-ուկրաինական բանակցությունները «հյուրընկալելու» նախաձեռնությամբ: Հաքան Ֆիդանը, ինչպես հասկացվում է «Անադոլուի» տարածած տեղեկատվությունից, Բրյուսելում այդ պատրաստակամությունը չի վերահաստատի: Անկարան բա՞ց է թողել «պատմական պահը»: Թուրքիայի և Եվրամիության ուրվագծվող համագործակցությունը կսրի՞ Հարավային Կովկասում ռուս-թուրքական մրցակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում