Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Էլթոն Ջոնի հիմնադրամն անցանկալի է ճանաչվել Ռուսաստանում

ՌԴ գլխավոր դատախազությունը Ռուսաստանում անցանկալի է ճանաչել ամերիկյան և բրիտանական Elton John AIDS Foundation-ի գործունեությունը։ Այդ մասին  տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Որոշում է կայացվել Elton John AIDS Foundation ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունն անցանկալի ճանաչելու մասին: Կազմակերպությունն սկզբնապես հիմնադրվել է 1992 թ. ԱՄՆ-ում: 1993 թ. արդեն Մեծ Բրիտանիայում ևս մեկ ոչ կառավարական կազմակերպություն է գրանցվել նմանատիպ անվանմամբ», – ապրիլի 3-ին հաղորդել են հսկիչ գերատեսչությունում։

Երկու կազմակերպությունների հիմնադիրը բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն է։

«Դրանց գործունեության նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել հասարակական միավորումներին առավել խոցելի խմբերի շրջանում ՁԻԱՀ-ի կանխարգելման և դրա դեմ պայքարի, ինչպես նաև ՄԻԱՎ-ով վարակվածների և ոչ ավանդական հայացքներ ունեցող անձանց նկատմամբ խտրականության ու արհամարհանքի հաղթահարման համար», – հաղորդել են դատախազությունում։

Միևնույն ժամանակ դատախազությունում նշել են, որ կազմակերպություններն «ավելի շատ կենտրոնացած են ոչ ավանդական սեռական հարաբերությունների, ընտանիքի արևմտյան մոդելների, սեռափոխության քարոզչության վրա»։

«Բացասական վերաբերմունք ունեն ավանդական հոգևոր և բարոյական արժեքները պաշտպանող երկրների քաղաքականության նկատմամբ։ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր մասնակցում են Ռուսաստանին նսեմացնելու ուղղությամբ Արևմուտքի տեղեկատվական արշավին», – նշել են դատախազությունում։

Գերատեսչությունում հավելել են, որ ՌԴ-ում բրիտանական հիմնադրամը սերտորեն համագործակցում է ոչ առևտրային կազմակերպությունների հետ, որոնք կատարում են օտարերկրյա գործակալների գործառույթներ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում