Thursday, 23 07 2026
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ

Նիկոլ Փաշինյանը բանակցության առարկա՞ է առաջարկում Ադրբեջանին

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխության հանրաքվեն նախատեսում են 2027 թվականին: Միաժամանակ, Փաշինյանը նշել է սակայն, որ թիմում կան տեսակետներ, որ պետք է անել հանրաքվեն 2026 թվականին՝ խորհրդարանի ընտրության հետ համատեղ:

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ է նշել, թե Սահմանադրության փոփոխությունը կապ չունի Ադրբեջանի պայմանի հետ: Սակայն, նրա այդ հայտարարությունները բոլորովին համոզիչ չեն, և ակնառու է, որ Հայաստանը «թեման» ստանձնել է հենց Ադրբեջանի պայմանով: Փաշինյանը իր հարցազրույցից առաջ ֆեյսբուքյան գրառում էր արել, դիմելով Ադրբեջանի նախագահ Ալիևին և առաջարկելով սկսել խորհրդակցություններ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ:

Ադրբեջանն ինչպես հայտնի է կրկնում է նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն: Այդ պարագայում հարց է առաջանում, թե Նիկոլ Փաշինյանն ինչու՞ է առաջարկում Ադրբեջանին սկսել խորհրդակցություն, եթե Բաքուն միարժեք և պարբերաբար հայտարարում է նախապայմանի մասին: Փաշինյանի հարցազրույցում արտահայտվածը՝ Սահմանադրության հանրաքվեի ժամկետների վերաբերյալ, ըստ ամենայնի տալիս է այդ հարցի պատասխանը, թե ինչու՞ է Փաշինյանը Ալիևին առաջարկում սկսել խորհրդակցություն:

Նա թերևս առաջարկում է Ալիևին այսպես ասած բանակցության կամ խորհրդակցության առարկա՝ Հայաստանում Սահմանադրության հանրաքվեի ժամկետների շուրջ: Դա է թերևս պատճառը, որ Փաշինյանը նախ արձանագրում է հանրաքվեի հեռու ժամկետ՝ 2027 թվական, բայց նաև ակնարկում, որ հնարավոր է նաև ավելի մոտ ժամկետ՝ 2026 թվականի խորհրդարանի ընտրության հետ համատեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում