Saturday, 04 07 2026
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին

Անահիտ Մանասյանը կարևորել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը և ընդգծել համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը

Անհրաժեշտ է ապահովել համալիր և համակարգված մոտեցում՝ կենսաբժշկության և առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի և էթիկական ստանդարտների ներդրման ու պատշաճ իրացման նպատակով։

Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի Համակարգային խորհրդի առաջին նիստի բացման իր խոսքում:

Միջոցառման շրջանակում ներկայացվել է ՀԵԼՓ ծրագրի «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» դասընթացի հայերեն տարբերակը։

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ լայն հանրության շրջանում կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները հաճախ առաջնային նշանակություն չեն ստանում և չեն դիտարկվում որպես մարդու իրավունքների պաշտպանության բաղկացուցիչ մաս։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի նախաձեռնության դերն ու նպատակը՝ ոլորտի արդյունավետ կարգավորման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև անդրադարձել է Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման հարցին՝ շեշտելով, որ ողջունելի են այդ ուղղությամբ պետության իրականացրած քայլերը, միևնույն ժամանակ, դա չպետք է դիտարկվի որպես ոլորտի խնդիրների համապարփակ լուծման միակ նախապայման։

«Անհրաժեշտ է ապահովել համալիր և համակարգված մոտեցում՝ կենսաբժշկության և առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի և էթիկական ստանդարտների ներդրման ու պատշաճ իրացման նպատակով։ Այս համատեքստում մասնագիտական վերապատրաստման ծրագրերը կարևոր նշանակություն ունեն՝ ուղղված ոլորտի մասնագետների իրավագիտակցության բարձրացմանն ու կարողությունների զարգացմանը։ Լիահույս եմ, որ նոր դասընթացը էական դերակատարում կունենա ոլորտի կատարելագործման գործում»,- ասել է Պաշտպանը։

Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության և ոլորտի մարտահրավերներին միասնական լուծումներ գտնելու պատրաստակամության համար՝ վերահաստատելով իր հանձնառությունը Պաշտպանի մանդատի շրջանակում շարունակել աջակցությունը և համագործակցությունը ոլորտի բարելավման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» դասընթացի հայերեն տարբերակը, Հայաստանում կենսաբժշկության և առողջապահության ոլորտում համագործակցության նոր ուղղությունները, ինչպես նաև Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանն առնչվող հարցերը։

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը և Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում