Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի գործողությունները պաշտպանող քաղաքացիները սեպտեմբերի 29-ին հարձակում են գործել ամերիկացի դիվանագետների մեքենաների վրա:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, դեսպան Ռոբերտ Ֆորդի և մյուս դիվանագետների մեքենաների վրա սիրիացիները քարեր, լոլիկներ և այլ առարկաներ են նետել, երբ նրանք մոտենում էին Սիրիայում հայտնի այլախոհ Հասան Աբդելազիմի տանը: Վերջինս բազմիցս հանդես է եկել ցուցարարների դեմ ուժի կիրառումը դադարեցնելու և իշխանափոխության կոչերով: Նրա խոսքերով՝ միայն բռնությունը դադարեցնելուց հետո ընդդիմադիրները կարող են երկխոսություն սկսել իշխանությունների հետ:
Վերջին տվյալներով՝ դիվանագետներն առայժ գտնվում են Աբդելազիզի տանը, որի մոտ գնալով հավաքվում են Ասադի կողմնակիցները: Ոստիկանությունն առայժմ չի միջամտում:







































