Thursday, 23 07 2026
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ

Հայաստանի աշխատանքային հրամայականը Վաշինգտոնում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնապես չեղարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրերի 83 %-ը: Ըստ նրա՝ 5000-ից ավելի ծրագրերի ահռելի մասը ենթադրել է միլիարդավոր դոլարների հատկացումներ, որոնք չեն բխել ԱՄՆ շահից, իսկ որոշ դեպքերում էլ հակասել են դրան: Միաժամանակ նա հայտարարել է, որ պետքարտուղարությունը մտադիր է ավելի արդյունավետ կառավարել ուժի մեջ մնացած մոտ 1000 ծրագրերը:

Հիշեցնեմ, որ պաշտոնամուտից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայացրեց ԱՄՆ ՄԶԳ-ն վերակազմակերպելու, աշխատակազմը կրճատելու, կառույցը պետքարտուղարության ենթակայության ներքո բերելու որոշում: Պետական ծախսերի արդյունավետության նորաստեղծ գործակալության ղեկավար Իլոն Մասկը դրանից առաջ ազդարարել էր, որ պետք է դադարեցնել արտաքին օժանդակության ծրագրերը: Որքանո՞վ է Հայաստանին առնչվելու ԱՄՆ ՄԶԳ ծախսերի 83 տոկոսի կրճատումը:

Հայաստանը որքանո՞վ է ներկա լինելու այն մոտ 1000 ծրագրերում, որ մտադիր է առավել արդյունավետ կառավարել և իրականացնել պետքարտուղարությունը: ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում գործել է գրեթե երեք տասնամյակ և այդ ընթացքում, իհարկե, միամտություն կլինի ասել, որ բոլոր ծրագրերն ու հատկացումները ունեցել են հանրօգուտ էական նշանակություն, բայց որ գործակալությունը Հայաստանում իրականացրել է շատ կարևոր ծրագրեր, կասկածից վեր է:

ԱՄՆ ՄԶԳ գործունեության ընթացքում Հայաստանում էական նախաձեռնություններ են եղել տարբեր ոլորտներում, որոնք նպաստել են թե՛ պետական կառավարման համակարգում, թե՛ հասարակական տարբեր ուղղություններում արդիականացաման ընթացքին: Այդ առումով, անկասկած, Հայաստանի համար շոշափելի կորուստ կլինի գործակալության ծրագրերի դադարեցումը: Միևնույն ժամանակ, այս հարցը պետք է լինի հայ-ամերիկյան դիվանագիտական օրակարգի մաս: Հայաստանի կառավարությունը պետք է կարողանա աշխատել պետքարտուղարության հետ, ԱՄՆ ՄԶԳ ծրագրային արեալում Հայաստանը պահելու և հանրայնորեն իսկապես կարևոր նշանակության ծրագրերը շարունակելու համար:

Ավելին՝ սա նույնիսկ կարող է լինել ցուցիչ, թե որքանով է պաշտոնական Երևանն ի վիճակի արդյունավետ փոխհարաբերություն հաստատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ այդ կերպ նաև ապահովելով նախորդ վարչակազմի վերջին օրերին ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրությունից բխող աշխատանքի առարկայական շարունակություն: Վերջին հաշվով, դրա էֆեկտը պետք է լինի ոչ թե ներքին սպառման համար անհրաժեշտ տեղեկատվա-քարոզչական, այլ աշխատանքային-առարկայական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում