Մոսկվայում Միացյալ Թագավորության դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ հետախուզական գործունեության նշանների համար հավատարմագրումից զրկելու համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։
«Հետախուզական գործունեության նշանների համար հավատարմագրումից զրկելու կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչը»,- ասված է ՌԴ ԱԳՆ Telegram-ում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ -ից, Մոկսվայում Միացյալ Թագավորության դեսպանատան երկրորդ քարտուղարին և մեկ այլ բրիտանացի դիվանագետի ամուսնուն զրկել են ՌԴ-ում հավատարմագրումից՝ իրենց մասին կեղծ տեղեկություններ ցույց տալու և հետախուզական-դիվերսիոն աշխատանք կատարելու նշանների համար: Նրանց հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում լքել Ռուսաստանը։










































