Monday, 27 07 2026
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19:50
ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը

Փաշինյանի շնորհավորանքը. Եվրոպան գերմանական շրջադարձի վրա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությանը հաղթանակ տարած Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալիստական միությունների դաշինքի ղեկավար, Գերմանիայի նոր կանցլերի թեկնածու Ֆրեդերիկ Մերցին: Փաշինյանը, շնորհավորելով նրան, հայտնել է Գերմանիայի հետ ժողովրդավարության խորացմանն ուղղված գործակցության հանձնառություն:

Իհարկե, դեռ պարզ չէ, թե Մերցը, երբ կստանձնի կանցլերի պաշտոնը, որովհետև դեռ պետք է կազմվի կոալիցիա, որպեսզի ձևավորվի կառավարություն: ՔԴՄ և ՔՍՄ դաշինքը հաղթել է ընտրությանը՝ վաստակելով ձայների մոտ 30 տոկոսը, սակայն կառավարություն ձևավորելու համար հարկ կլինի 51 տոկոս: Ո՞ր ուժերը կապահովեն մնացյալ 21-ը: Այստեղ ընտրությունը մեծ չէ, խորհրդարան են անցել ուլտրաաջ՝ Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը, արդեն նախկին կառավարող ուժը՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, կանաչների կուսակցությունը, որոնք ևս նախկին կառավարող կոալիցիայի մաս էին, և Ձախերը:

Սոցիալ-դեմոկրատներն ունեն 16 տոկոս, կանաչները՝ 13, իսկ Ձախերը՝ 8: Թեև ուլտրաաջ ԱԳՀԿ-ն հայտարարել է կոալիցիայի ձեռք մեկնելու պատրաստակամություն, բայց մյուս ուժերը հայտարարել էին ընտրությունից առաջ, որ չեն գործակցի այդ կուսակցության հետ: Ի դեպ, այն, որ ուլտրաաջ ուժը զբաղեցնում է խորհրդարանի ընտրության երկրորդ տեղն ու փաստորեն դառնում խորհրդարանական ընդդիմություն՝ Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամն է երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Ինչպիսի՞ն կլինի Գերմանիայում կառավարող նոր կոալիցիան:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև Գերմանիայի արտահերթ ընտրությունը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպեց հեռացող կանցլեր Շոլցի հետ, որը արտահայտել էր Հայաստաննի ժողովրդավարական զարգացմանը նպաստելու հանձնառությունը շարունակելու հաստատակամություն: Բայց ինչպիսի՞ն կլինի նոր կառավարող ուժի մոտեցումը, Գերմանիայի համար ինչպիսի՞ նշանակություն կունենա Կովկասը, եթե հաշվի առնենք և այն, որ նոր կանցլերի թեկնածու Մերցի առաջին հայտարարությունը եղել է այն, որ ինքը դնում է ԱՄՆ-ից Գերմանիայի լիարժեք անկախացման խնդիր: Եթե դրվում է այդպիսի խնդիր, ապա դա նշանակում է իրողությունների հիմնարար փոփոխության ոչ միայն հեռանկար, այլ նաև գործընթաց:

Հետևաբար, երբ խոսք է գնում հայ-գերմանական հարաբերության մասին, ապա դա, ըստ էության, ենթակա է լինելու հենց այն հիմնարար գործընթացին, որ տրամաբանորեն ենթադրում է կանցլերի թեկնածուի դրած խնդիրը: Ավելին, հատուկ ուշադրության է արժանի, որ ի դեմս Իլոն Մասի հայտարարությունների ՝ ԱՄՆ վարչակազմը բաց կերպով աջակցել է ուլտրաաջ ԱԳՀԿ-ին, այսինքն` խորհրդարանական ընդդիմությանը: Այս հարցը, սակայն, լոկ հայ-գերմանական հարաբերության, կամ Կովկասի հանդեպ Գերմանիայի քաղաքականության հարց չէ, այլ Հայաստան-Եվրոպա հարաբերության, որովհետև Գերմանիայի պետական խնդրի այդօրինակ շեշտադրումն ու դրանից բխող իրողությունները, այդ թվում հաշվի առնելով ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը, կարող են հիմնավորապես փոխել Գերմանիայի դերը Եվրոպայում՝ վերադարձնելով առաջնորդության, բայց արդեն ոչ թե տնտեսական կամ ոչ միայն տնտեսական, այլ նաև գաղափարական առաջնորդության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում