Saturday, 25 07 2026
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

3+3-ի հայ-վրացական 1+1-ը

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը փետրվարի 19-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ կա 3+3 ձևաչափը կազմակերպության վերածելու որոշում, որ կայացրել են այդ նախաձեռնության նախորդ հավաքի շրջանակում: 3+3 նախաձեռնության վերջին հավաքը՝ ԱԳ նախարարների մակարդակով, տեղի ունեցավ նախորդ տարի հոկտեմբերին՝ Թուրքիայում: Այդ հավաքից հետո չի եղել որևէ հայտարարություն այն կապակցությամբ, որ կայացվել է խորհրդակցական հարթակը կազմակերպության վերածելու որոշում:

Եթե այդպիսի որոշում կայացվել է, ապա այսպես ասած՝ ոչ պաշտոնական մակարդակով: Ինչպես է Երևանը վերաբերում այդ հարթակը կազմակերպության վերածելու որոշմանը: Այս հարցը, անշուշտ, պետք է քննարկել էմոցիոնալ տիրույթից դուրս: Եթե հարցը ռեգիոնալ օրակարգում գա այսպես ասած գործնական պլան և կարիք լինի ձևավորել դիրքորոշումներ, ապա Երևանի դիրքորոշումը, թերևս, պետք է կառուցվի ըստ պայմանների:

Այսինքն՝ եթե խոսք կլինի կազմակերպության մասին, որտեղ հարաբերությունները, որոշումների կայացման մեխանիզմները ենթադրելու են լիարժեք հավասարություն, բալանսավորվածություն և այսպես ասած կոնսենսուսային տրամաբանություն, ապա հարցը կարող է լինել քննարկելի, հատկապես, երբ պաշտոնական Երևանը հայտարարել է, որ իր արտաքին քաղաքականությունը կառուցում է «ռեգիոնից բխելու» տրամաբանությամբ: Միևնույն ժամանակ, Երևանի դիրքորոշման հարցում թերեւս էական պետք է լինի նաև Վրաստանի դերը:

3+3-ը կարող է կազմակերպություն լինել, եթե այդ պրոցեսին լիարժեք կներգրավվի Վրաստանը: Լավրովը հայտարարել է, որ հասկանում են Վրաստանի դիրքորոշման նրբերանգները և միշտ ազատ է Վրաստանի աթոռը, որը Թբիլիսին կարող է զբաղեցնել ցանկացած պահի: Երբ Հայաստանը մասնակցում է խորհրդակցական բնույթի հավաքներին, որոնք անցնում են հնգյակի մասնակցությամբ՝ առանց Վրաստանի, դա մի բան է:

Բայց երբ խոսքը կազմակերպության մասին է, ապա այս պարագայում Հայաստանի համար Վրաստանի ներգրավումը պետք է լինի թերևս սկզբունքային հարց՝ հաշվի առնելով նաև երկրների միջև ռազմավարական գործընկերության հռչակագրի առկայության հանգամանքը: Իհարկե, տվյալ պարագայում հարցը լոկ փաստաթուղթը չէ, այլ դրանից բխող քաղաքական բովանդակությունը, որ պետք է գոյություն ունենա Երևանի ու Թբիլիսիի միջև՝ պայմանավորված ընդհանուր շահերով ու մարտահրավերներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում