Monday, 27 07 2026
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19:50
ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Էրդողանը գրոհում է. ի՞նչ դեր է վերապահվում Ալիևին

Ինդոնեզիական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Նաթանյահուին անվանել է «մարդասպան-գանգստեր», որի հետ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պայմանավորվածությունը սպառնալիք է ամբողջ աշխարհի խաղաղությանը: Էրդողանը կտրուկ հայտարարել է, որ Գազայի բնակչության բռնատեղահանության ծրագիրը չի իրականացվելու:

Թուրքիայի նախագահը նաև իսլամական աշխարհի համախմբման և Պաղեստինի անկախ պետության կառուցմանն աջակցելու ուղերձ է հղել: Նման կոշտ հայտարարություն նա արել է իսրայելցի պատանդների փոխանակումից երկու օր առաջ, երբ հայտնի էր, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է ԱՄՆ նախագահի վերջնագիրը և պահվող բոլոր անձանց ազատ չի արձակի:

Փետրվարի 16-ին այդ առթիվ Սպիտակ տանը հրավիրած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահն ասել է, որ գործունեության ազատություն է տվել Իսրայելի վարչապետին, և «այժմ որոշում պետք է ընդունի Բիբին (Բենիամին Նաթանյահուն)»: Թրամփը միաժամանակ ընդգծել է, որ իր «վերջնագիրը» ՀԱՄԱՍ-ին ստիպել է վերադառնալ նախնական պայմանավորվածություններին:

Իսրայելական մամուլը հայտնում է երկրում ծավալվող բողոքների մասին: Այդ ֆոնին վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ ավարտին կհասցնի ՀԱՄԱՍ-ի ոչնչացման գործը: Մեկնաբանները ենթադրում են, որ պատանդների և պահվող անձանց փախանակման առաջին փուլի ավարտից հետո Իսրայելը Գազայում կվերսկսի հարձակումները: Բանակը բերվել է թիվ մեկ պատրաստության, որպեսզի թույլ չտա ահաբեկիչների ներխուժումը իսրայելական բնակավայրեր:

Երևում է՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղարի մյունխենյան բանակցությունները, որի ընթացքում քննարկվել են նաև Սիրիայի հետ կապված հարցեր, այնքան էլ արդյունավետ չեն եղել: Անկարան Վաշինգտոնից ակնկալում է զորախմբի դուրսբերում Սիրիայի անդրեփրատյան տարածքներից:

Դամասկոսում և Հալեպում տեղի են ունենում հանրահավաքներ՝ Սիրիայում քրդական ահաբեկչությանը վերջ տալու պահանջով: Երկրի «անցումային շրջանի նախագահ» ալ-Շարաան, մինչդեռ, կարծես զգուշանում է քրդերի դեմ ուժ կիրառելուց: Ըստ երևույթին, Թրամփ-Նաթանյահու համաձայնության դեմ Էրդողանի դիվանագիտական գրոհը պայմանավորված է նաև Ուկրաինայի հարցում Անկարայի «անտեսմամբ»:

Այս առումով շատ ուշագրավ է Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ֆաթուլլաևի հարցազրույցը Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջամիլևի հետ, որտեղ վերջինս հստակ սահմանել է Ղրիմի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրության «օրինականությունը»: Ջամիլևը պատմել է պատերազմի առաջին օրերին իր և ներկայումս Ուկրաինայի պաշտպանության նախարար Ումերովի Թուրքիա այցի մասին, որի ժամանակ հաջողվել է թուրքական բանակի զինանոցներից «Բայրաքտար» ԱԹՍ-եր ստանալ: Նրա ասելով՝ նման հանձնարարական անձամբ նախագահ Էրդողանն է տվել:

Այս ֆոնին Մյունխենում Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Իլհամ Ալիևը Սիրիայի «անցումային շրջանի նախագահ» ալ-Շարաային ուղերձ է հղել և նրան հրավիրել Բաքու: Թուրքիան, երևում է, Ադրբեջանին ներգրավում է իր մերձավորարևելյան ծրագրերում, որ, սակայն, կարող է չափազանց խնդրահարույց լինել այն առումով, որ Սիրիայում լրջագույն խնդիրներ ունի նա Իսրայելը:

Աչքի է զարնում, որ Ալիևը Բաքու այցի հրավեր է փոխանցել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ ակնհայտորեն «դիրքավորվելով իսլամական համերաշխության ճամբարում»: Ադրբեջանում այլևս չեն թաքցնում, որ խորքային անհանգստություններ ունեն՝ կապված ռուս-ամերիկյան ենթադրվող «գործարքի» հետ, եթե ԱՄՆ-ը Ռուսաստանի «մտահոգությունները հասկանալու» մոտեցումը բանակցությունների ելակետային դիրքորոշում սահմանի, ապա հետխորհրդային տարածքի «ինտեգրացիայի» ռուսաստանյան նախագծի առջև «կանաչ լույս կվառվի»:

Թուրքիան, բնականաբար, այդ հեռանկարը համարում է սպառնալիք և փորձելու է հնարավոր բոլոր միջոցներով դիմադրել: Ի՞նչ դեր է վերապահվում Ադրբեջանին: Էրդողանը կփորձի «խառնակե՞լ» Հարավային Կովկասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում