Saturday, 25 07 2026
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին

Ֆասթ Բանկի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում Բանկը միացել է    «Սահմանամերձ և առանձին   բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծ­­­­րագրին։ Ըստ այդմ՝ Ֆասթ Բանկը ծրագրի շրջանակներում տրամադրում է հիփոթեքային կառուցապատման վարկեր 16 մլն դրամի չափով, իսկ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում՝ 21 մլն դրամի չափով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվելու են պետության կողմից։ Պետական աջակցությունն ուղղվում է ինչպես հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարների մարմանը։

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրի շահառուներ կարող են դառնալ այն ամուսինները, որոնց գումարային տարիքի առավելագույն շեմը չի հատում 75-ը, իսկ գերազանցելու դեպքում՝ պարտադիր պետք է ունենալ 1 անչափահաս երեխա։ Ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն, ծրագրից կարող են օգտվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։ Ծրագրի շահառու կարող է դառնալ նաև ամուսնուն կամ կնոջը կորցրած (մահացած, զոհված) և առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողը։

Ծրագիրը գործում է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Համայնքների և բնակավայրերի ամբողջական անվանացանկին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Ծրագրին դիմելիս՝ քաղաքացիներն արդեն պետք է ունենան սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն՝ ցուցակված գյուղական բնակավայրում, նախագիծ և նախահաշիվ, ինչպես նաև շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն՝ ստացած մինչև 01․09․2024թ․-ը։ Շինարարական աշխատանքների իրականացնելու թույլտվության ժամկետի պարտադիր պահանջ չի գործում Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար և Գոմք համայնքներում կառուցապատման իրականացման դեպքում։

Հիփոթեքային վարկավորման գործընթացն սկսելու համար կարող եք մոտենալ Ֆասթ Բանկի ցանկացած մասնաճյուղ։ Նշենք, որ ծրագրից օգտվող շահառուների քանակը   սահմանափակ է։

Հավելենք, որ Ֆասթ Բանկում գործում է «Հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին», ինչպես նաև «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների   բնակարանային ապահովման», «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման» պետական աջակցության և այլ ծրագրեր։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում