Monday, 27 07 2026
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19:50
ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը
19:30
ԱՄՆ-ը պայքարում է շոգի դեմ
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է
19:10
Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ
Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող
18:50
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
Վրաերթ Իսակովի պողոտայում. տղամարդը տեղում մահացել է
18:30
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով
18:10
Իրանը դիտարկում է Կասպից ծովում նավի վրա հարձակմանն արձագանքելու տարբերակները
Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում
17:50
«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի

Օսմանյան երազա՞նք, թե՞ պյուռոսյան հաղթանակ. Էրդողանի սիրիական «դիլեման»

Թուրքիայիր նախագահ Էրդողանը փետրվարի 4-ին Անկարայում ընդունել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմադ Ալ Շարաային, որը զինյալների առաջնորդն էր Իդլիբից Հալեպ և Դամասկոս արշավի ընթացքում: Ըստ տեղեկությունների՝ Էրդողանը Սիրիայի ժամանակավոր նախագահի հետ կքննարկի այդ երկրում ռազմական ներկայության հնարավորությունը, թեև հավանական է դիտվում, որ կլինի համաձայնություն սիրիական բանակը մարզելու հարցում:

Որքան էլ Սիրիայում տեղի ունեցածի թիկունքում դիտարկվում է Անկարան, այդուհանդերձ, խիստ հատկանշական է այն, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ նշանակված Ահմադ Ալ Շարաան առաջին արտասահմանյան այցը կատարել է ոչ թե Թուրքիա, այլ Թուրքիայի հետ մեղմ ասած ոչ այնքան բարվոք հարաբերություն ունեցող Սաուդյան Արաբիա:

Իհարկե, Սաուդյան Արաբիան Դամասկոսի նոր իշխանության աչքում դիտարկվում է առաջին հերթին որպես ներդրումային աղբյուր, որի միջոցով ակնկալվում է որոշակի տնտեսական արդյունքներ ստանալ Սիրիայում իրավիճակը կայունացնելու համար: Միևնույն ժամանակ, սակայն, եթե Սաուդյան Արաբիան գետնի վրա ամրագրի տնտեսական ներկայություն, ապա մեղմ ասած հարց է, թե ո՞ր տարբերակը կլինի ավելի ազդեցիկ՝ ռազմական ոլորտում ներկայությունը,նոր կունենա Անկարան, թե՞ տնտեսական գետինը, որտեղ ներկայություն կունենա Սաուդյան Արաբիան:

Ավելին, Սիրիայի նոր իշխանությունը որքան էլ դիտվում է այսպես ասած թուրքական պրոքսի, այդուհանդերձ, անկասկած ունի իր հավակնությունները և անկասկած կփորձի դուրս գալ թուրքական ստվերից և առնվազն գտնել հակակաշիռներ, որոնք թույլ կտան ունենալ որոշակի սուբյեկտություն: Մյուս կողմից, Թուրքիան թերևս Սաուդյան Արաբիայի տնտեսական ներուժին հակակշռելու հարցում դաշնակից դիտարկում է Կատարին: Հարկ է նկատել, որ եթե Սիրիայի ժամանակավոր նախագահի առաջին արտերկրյա այցը եղել է Սաուդյան Արաբիա, ապա առաջին օտարերկրացի ղեկավարը, որ այցելել է Դամասկոս, եղել է Կատարի շեյխ, էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին:

Այդ ամենն իհարկե վկայում է ընդամենը այն մասին, որ Սիրիայի հարցում ծավալվելու է պարզապես նոր բնույթի մրցակցություն, որին եթե ավելացնենք այն, որ իրենց հավակնություններից ամենևին չեն հրաժարվելու Ռուսաստանն ու Իրանը ու նույնիսկ Չինաստանը, ապա հասկանալի է դառնում, որ Սիրիայում թուրքական դոմինանտության մասին պատկերացումները կարող են մնալ խիստ նախնական մակարդակում:

Արևմուտքը փորձում է Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին դուրս թողնել սիրիական կարգավորումից, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը՝ ասելով, թե Սիրիայում իրավիճակը բարդ է նոր իշխանության համար և այդքան էլ հարթ չի ընթանում երկխոսությունը տարբեր խմբավորումների միջև: Լավրովը, գուցե, ակնարկում է, որ Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին հաշվի չառնելու դեպքում ունեն բավարար ռեսուրս և ազդեցություն՝ իրավիճակի կայունություն ու կարգավորում թույլ չտալու համար: Սիրիան Էրդողանի համար կարծես թե իսկապես ավելի շուտ կարող է վերածվել «պյուռոսյան հաղթանակի»՝ Օսմանյան երազանքի փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում