Monday, 27 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Հայաստանի «միացումապաշտ» իշխանությունը Մեղրիի խնդրից անտեղյա՞կ էր

Ովքեր ծանոթ են ղարաբաղյան խնդրի ոչ քնարականացված պատմությանը, գիտեն երկու շատ կարևոր փաստ, 1988թ. փետրվարի 22-ին, ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշրջանից երկու օր անց, Աղդամում կազմակերպվել է բազմամարդ հանրահավաք: Ըստ ադրբեջանական աղբյուրների, նպատակ է դրվել քայլերթով հասնել Ստեփանակերտ և «հայերին դաս տալ»: Ամբոխը հասել է Ասկերանի մատույցներ՝ իր ճանապարհին ավերելով հայկական Խրամորթ և Խանապատ գյուղերի այգիները, հանրային շինությունները: Խորհրդային զորքերի միջամտությամբ լայնածավալ բախումները կանխվել են Ասկերանի մատույցներում:

Նույն օրը, ինչպես ադրբեջանական քարոզչությունն է պնդում, Բաքու է հասել Կապանում «ծեծի և բարոյական բռնությունների ենթարկված փախստական դարձած ադրբեջանցիների առաջին խումբը»: Հետագա մի քանի օրերին հենց «կապանցի փախստականներն» են շրջել Սումգայիթի փողոցներով և պատմել, թե «հայերն ինչ անարգանքի են ենթարկել իրենց»: Հետագա իրադարձությունները հայտնի են:

Բայց ինչու՞ հատկապես «կապանցի փախստականներն» են հայտնվել Բաքվում և Սումգայիթում: Ո՞րն է ադրբեջանական կողմի այդ քայլի իմաստը: Ակնհայտ է, որ Բաքվում ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի խնդիրը շաղկապել են Մեղրիի «ադրբեջանապատկանությունը վերականգնելու արդարացի պահանջի» հետ:

Ընդ որում, Աղդամից դեպի Ստեփանակերտ «դաստիարակչական երթը» և Կապանից «բռնատեղահանված ադրբեջանցիների» Բաքու հասնելու գործողությունները կազմակերպվել են այն ժամանակ, երբ Մոսկվայում ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոն քննարկում էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդումից ակնհայտ դարձավ, որ ԼՂ կարգավորման «տարածքային փոխանակումների» տարբերակ եղել է, քննարկվել է: Ամենակարևորը՝ նման առաջարկություն 1999 թվականին Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել է Հեյդար Ալիևը: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասում է, որ այդ մասին լսելով՝ ինքը տպավորվել է, որ Ալիևը ոչ թե Հայաստանից Մեղրին է պահանջում, այլ առաջարկում է, որ Հայաստանը ստանա Լեռնային Ղարաբաղը:

Եթե Օսկանյանը ճիշտ է ներկայացնում իր ընկալումը, ապա պետք է ընդունի, որ լինելով Հայաստանի փոխարտգործնախարար, ապա և՝ նախարար, ինքը բացարձակապես անտեղյակ է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի, հայ-ադրբեջանական հարաբերությունների նախապատմությանը, Հարավային Կովկասի իրավա-քաղաքական ստատուս-քվոյի հաստատման չափազանց բարդ, ռուս-թուրքական պայմանավորվածություններով միջնորդավորված գործընթացին:

Չիմանալն, իհարկե, մեղք չէ, ոչ էլ որևէ մեկը կարող է Օսկանյանին քննադատել, թե «դիլետանտությա» այդ պաշարով ինչպե՞ս է ստանձնել արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Այդ հարցում ավելի մեծ է նշանակողի պատասխանատվությունը: Բայց այստեղ էլ այլ հարց է ծագում. իսկ Հայաստանի երկրորդ նախագահը հայ-ադրբեջանական հարաբերությունների «ցավոտ կետերի տեղը գիտե՞ր»:

Այսօր քաղաքական շատ գործիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ, լրատվամիջոցներ, բլոգերներ, սոցիալական մեդիայի օգտատեր դժգոհում են, թե անցյալը փորփրելու ի՞նչ կարիք կա, փաստն այն է, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը հաղթած երկիր էր, նրա օրոք պարտվեց, կորցրեց Արցախը, ինքնիշխան տարածքներ և թե դեռ ինչ է լինելու՝ ոչ ոք չգիտի: Առերևույթ այդպես է: Եվ գործող իշխանությունը պատերազմի, պարտության, դրա բոլոր հետևանքների պատասխանատուն է:

Բայց, երեւի, այս իրավիճակի մասին է ասված, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է, բայց՝ պայքարի այլ միջոցներով: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը 1999 թվականին «տարածքային փոխանակումների» տարբերակը քննարկել են Մեղրիի նկատմամբ մուսավաթական, խորհրդային Ադրբեջանի հավակնությունների պատմության իմացությա՞մբ, թե հայկական պետականության համար ճակատագրական նշանակության խնդրի չիմացությամբ: ԱՄՆ պետական դեպարտամենտի ոչ մի փաստաթուղթ, երևի, այս հարցի պատասխանը չի տա կամ չի ցանկանա տալ: Բայց մենք կարող ենք կողմնորոշվել՝ հետևելով «նոյեմբերի 9- ի փաստաթղթի 9-րդ կետը պետք է կատարվի» քաղաքական և տեղեկատվա-քարոզչական նարատիվների ծագումնաբանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում