Monday, 27 07 2026
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը

Փնտրել ալիբի՞, թե՞ ձևակերպել առաջադրանք. Փաշինյանի գրառումը բանակի մասին

«Այսօր ՀՀ բանակում չկա գեթ մի պրոբլեմ, որի հեղինակը ինքը՝ Բանակը լինի։ Բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքացիական կյանքից, մեր բարքից»,- բանակի օրվա առիթով ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դժվար է ասել՝ դա հաճոյախոսություն է բանակի՞, թե՞ դիտողություն քաղաքացիական կյանքի հասցեին:

Բայց մի բան ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանի գրառումը Հայաստանում տարիներ, տասնամյակներ տարածված մի «նարատիվ» է, որ բանակում խնդիրները գալիս են հանրային բարքերից, որ բանակը հասարակության հայելին է: Եվ, իհարկե, դժվար է չհամաձայնել դրա հետ, որ բանակում իրավիճակը հանրային կյանքի որոշակի արտացոլում է, այն պարզ պատճառով, որ բանակի զինծառայողերը, սպաները, տարբեր աստիճանի հրամանատարները ոչ թե տիեզերքից են եկել թռչող ափսեով, այլ հենց մեր հանրության մասնակիցներն են, մեզանից մեկը:

Սակայն, խոսել այդ մասին, նշանակում է չխոսել ոչինչ: Համենայն դեպս ոչինչ առարկայական, քանի որ զինված ուժերի առանձնահատկություններից մեկն այն է, որ, լինելով ըստ էության անհամեմատելի փակ և պահպանողական համակարգերից մեկը, զինուժը պետք է ենթադրի ոչ թե հանրային կյանքի խնդիրներով արդարացում կամ «ալլիբի», այլ հակառակը՝ լինի հանրային կյանքից եկող խնդիրների ու բարքերի չեզոքացման օրինակ, այդ կերպ նաև ծառայելով հանրային կյանքի որոշակի ֆիլտր, երբ բանակի միջոց անցնող հանրային կյանքի մասնակիցները կարող են ստանալ այլ որակ ու մտածողություն, հետևաբար այդպիսով դառնալ քաղաքացիական կյանքի բոլորովին այլ որակի մասնակիցներ:

Այդ կերպ, բանակը կլինի ոչ թե հանրային արատավոր բարքերի ու խնդիրների արտացոլում, այլ դրանց չեզոքացման, զտման ինստիտուտ: Դա, իհարկե, դյուրին հարց չէ, պահանջում է շատ համակարգված, մանրակրկիտ աշխատանք՝ կոնցեպտուալ մշակումներով և ճանապարհային քարտեզով: Բայց այդ խնդիրը նախ պետք է դրվի, այդ մոտեցումն ու փիլիսոփայությունը պետք է որդեգրվի, պետք է ձևակերպվի առաջադրանքը, որպեսզի սկսվի դրա իրագործման կայուն ու հետևողական աշխատանք: Իսկ, երբ առաջադրանքի փոխարեն ձևակերպվում է «ալիբի», կառավարման որակի համար քաղաքական պատասխանատուներին ապահովագրելու նպատակով, ապա իրավիճակը ոչ միայն չի կարող բարելավել, վերափոխվել, այլ հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում