Saturday, 25 07 2026
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում

Ռուս-իրանական «միջուկային» ինդիկատորը

Իրանի՝ հեղափոխությունների պահապանների կորպուսի գեներալ Ալի Շադմանը հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանից ձեռք է բերել Սու-35 բազմաֆունկցիոնալ կործանիչներ: Կրեմլի խոսնակ Պեսկովն առանց մեկնաբանության է թողել այդ մասին հարցը: Ռուս-իրանական այդ գործարքի մասին տեղեկություններ հրապարակվում են պարբերաբար, սակայն երկու կողմերը կարծես թե ձեռնպահ են մնում դրա պաշտոնական հաստատումից: Պատճառն այն է, որ գործարքն ամբողջապես համաձայնեցված չէ՞, թե՞ կան այլ նրբերանգներ: Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են ռազմավարական համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը, որտեղ խոսվում է նաև ռազմատեխնիկական սերտ գործակցությունը խորացնելու մասին, առանց, իհարկե, մանրամասների մեջ խորանալու:

Սու35-ների հարցը, սակայն, ըստ ամենայնի՝ պարզապես ռազմա=տեխնիկական գործակցության հարց չէ, և, ըստ ամենայնի, այդտեղ է թաքնված «շան գլուխը»: Սու 35 բազմաֆունկցիոնալ կործանիչները ի վիճակի են կրել նաև միջուկային մարտագլխիկներ: Արդյո՞ք դա չէ պատճառը, որ Իրանը հետաքրքրված է այդ օդանավերի ձեռքբերմամբ: Իրանը, իհարկե, պաշտոնապես ոչ միայն չունի միջուկային զենք, այլ նաև իր ռազմական դոկտրինում ունի այդպիսի զենք ունենալու արգելք, այդ թվում նաև պայմանավորված դավանական հանգամանքներով:

Բայց Իրանն ի վերջո պետություն է՝ կայսերական հսկայական պատմությամբ, պետական մեծ ավանդույթներով և մտածողությամբ, պետական ռազմավարությամբ: Հարց է առաջանում, եթե այդ պետության էքզիստենցիալ մարտահրավերները շատ վաղուց նաև միջուկային են, արդյո՞ք Իրանը գործնականում զերծ կմնար այդ մարտահրավերներին համարժեք պատասխանի միջոցներ տնօրինելուց, եթե հատկապես ունենար դրա հնարավորությունը:

Իսկ որ Իրանն ունի այդ հնարավորությունը վաղուց, արձանագրել են ընդհուպ ԱՄՆ պետքարտուղարը, ամերիկյան հետախուզությունը: Այլ հարց է, որ Թեհրանը, տնօրինելով այդ հնարավորությունները, կարող է չհայտարարել այդ մասին, չֆորմալացնել իր միջուկային կարգավիճակը: Ի վերջո, գլխավորը գուցե դա չէ, այլ պատասխան հարվածի հնարավորությունը, որի մասին անհրաժեշտ սուբյեկտները, իհարկե, կարող են տեղեկանալ կամ տեղեկացվել անգամ առանց հանրային հայտարարությունների:

Միևնույն ժամանակ, մի բան է ունենալ միջուկային մարտագլխիկներ, մեկ այլ բան՝ դրանք տեղափոխելու, այսպես ասած՝ թիրախին հասցնելու հնարավորություններ: Այդտեղ է, որ Սու 35-ները կարող են դիտվել հենց այդպիսին: Եվ դրանով է դրանց վերաբերյալ ռուս-իրանական գործարքի «ճակատագիրը» ուշագրավ: Որովհետև այն, անշուշտ, կլինի ռեգիոնալ մեծ փոփոխությունների լրացուցիչ ինդիկատոր: Այդ թվում թերևս այն եզրահանգման բերող, որ Հայաստանը որևէ կերպ չպետք է հրաժարվի առնվազն խաղաղ միջուկի երկրի իր կարգավիճակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում