Thursday, 23 07 2026
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց

Ֆիդանն ի՞նչ առաջադրանք կամ ցուցում է տալու Ալիևին

Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը հունվարի 18-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ կհանդիպի թե՛ իր գործընկեր Բայրամովի, թե՛ Իլհամ Ալիևի հետ: Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Ֆիդանի այցի օրակարգում ռեգիոնալ հարցեր են, հայ-ադրբեջանական գործընթացը, նաև մերձավորարևելյան թեմաները: Իսրայելի կառավարության ուժային բլոկ հավանության է արժանացրել Գազայում հրադադարի մասին Իսրայել-ՀԱՄԱՍ համաձայնությունը, որը ենթադրում է հրադադար հունվարի 19-ից:

Անկարան, ըստ ամենայնի, մտադիր է հրադադարի գործընթացը ծառայեցնել իր դիրքերը Գազայում ամրապնդելու համար: Իսկ դա կարող է ենթադրել մրցակցություն, որովհետև հրադադարի միջնորդությանը մասնակից Եգիպտոսն ու Կատարը, ինչպես նաև քիչ ավելի պասիվ, սակայն հավակնոտ խաղացող Սաուդյան Արաբիան ձգտելու են Գազայի հրադադարից իրենց բաժին քաղաքական դիվիդենտները: Ֆիդանն Ադրբեջան այցի միջոցով թերևս փորձում է հաղորդակցվել նախ և առաջ Իսրայելի հետ, ըստ ամենայնի, առաջարկելով որոշակի գործարք՝ Գազայում այլ ազդեցության աճ թույլ չտալու համար:

Առավել ևս, որ պետք չէ բոլորովին մոռանալ Իրանի դերը, որը ներկայումս թվացյալ նահանջի ռեժիմում է, բայց էքզիստենցիալ նորոգման կարող է ենթարկվել ռուս-իրանական ռազմավարական պայմանագրի արդյունքում: Ի դեպ, նաև հատկանշական է, որ Ֆիդանը Բաքու է այցելում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա այցից հետո: Ռուս-իրանական դե ֆակտո ռազմավարական դաշինքը, թերևս, որոշակի կոր է ստեղծում Թուրքիայի և «թյուրքական աշխարհի» միջև: Ինչպես նկատել եմ օրեր առաջ, հատկանշական է, որ Մոսկվա մեկնելուց առաջ Իրանի նախագահը «անցավ» Տաջիկստանով:

Ընդ որում՝ շատ ուշագրավ էր Տաջիկստանի նախագահ Ռահմոնի խոսքը Փեզեշքիանի հետ հանդիպման առնչությամբ: Ռահմոնը հայտարարեց, որ իր նախագահության երեք տասնամյակում չի տեսել երկրներ, որոնց նախագահները հաղորդակցվելու համար չունենան թարգմանչի անհրաժեշտություն: Ակնարկը կենտրոնասիական «թյուրքալեզու» երկրների ուղղությամբ թերևս բավականին թափանցիկ է: Հակազդեցության ի՞նչ ծրագիր է Բաքվին ներկայացնելու Հաքան Ֆիդանը, և կարևորը՝ ինձ գործիքակազմով, և որտե՞ղ է լինելու հնարավոր հակազդեցության «ծանրության կենտրոնը»՝ Կովկա՞ս, Կենտրոնական Ասիա, թե՞ Մերձավոր Արևելք: Թեև բոլորովին բացառված չէ, որ Անկարան Բաքվին կառաջարկի չշտապել, այլ պարզապես շարունակել կատարել Իսրայելի «հաղորդակցությունն» ապահովողի դերը, իսկ մնացյալը կորոշեն իրենք՝ կախված Թրամփի դիրքորոշումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում