Monday, 27 07 2026
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար

Ինչի՞ց և ումի՞ց են զգուշանում Արցախի խորհրդարանականները

Արցախի Ազգային ժողովը Բաքվում ենթադրաբար հունվարի 17-ին ԼՂՀ նախկին նախագահների և այլ պաշտոնյաների «դատավարության» մեկնարկի առթիվ «հայտարարություն» է տարածել: Աչքի է զարնում, որ այդ տեքստում Ադրբեջանի կողմից առևանգված անձինք անվանված են «հայրենակիցներ»: Թե ինչո՞ւ է ընտրվել նման «քնարական» բնորոշում, անհասկանալի է:

Բայց ավելի արտառոց է, որ հեղինակները հանրությանը կոչ են անում առավելագույն զգոնություն ցուցաբերել տեղեկատվական-հոգեբանական սադրանքների հանդեպ, որոնք ակնկալում են լրացուցիչ չափով խարխլել ազգային միասնականությունը։ Խոսքն ինչի՞, ու՞մ կողմից կիրառվող սադրանքների մասին է՝ չի մասնավորեցված: Արցախի Ազգային ժողովը նաև հորդորում է «չտարածել ադրբեջանական թեզերը հայկական տեղեկատվական դաշտում և չթիրախավորել մեր հայրենակիցներին այն ցուցմունքների կամ հայտարարությունների համար, որոնք կարող են արվել անմարդկային բռնաճնշումների ներքո»։

Տպավորություն է, որ «հայտարարության» հեղինակները «տեղյակ են» Ադրբեջանի պատկան մարմիններին ԼՂՀ նախկին նախագահների, մյուս պաշտոնյաների «տված ցուցմունքներին» և դրանք հրապարակայնացնելու՝ Բաքվի «դատարանի» մտադրությանը, ուստի հանրությանը հորդորում են հաշվի առնել, որ «պատանդների ցանկացած հայտարարություն կամ ցուցմունք կարող է խեղաթյուրվել Ադրբեջանի քարոզչամեքենայի կողմից, ուստի անհրաժեշտ է բարձր զգոնություն ու ազգային պատասխանատվություն ցուցաբերել այս իրավիճակում»:

ԼՂՀ նախկին նախագահները, մյուս պաշտոնատար անձինք Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից առևանգվել են տարբեր օրերի, տարբեր հանգամանքներում և իրավիճակներում: Նրանք նաև իրավական տարբեր կարգավիճակ ունեն: Արցախի Ազգային ժողովը, երևի, ճիշտ կաներ, եթե միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեր այն փաստի վրա, որ Ադրբեջանը ոչ թե կոնկերտ անձի անհատական մեղադրանք է ներկայացրել, այլ հարուցել է քրեական մի գործ, որի շրջանակներում բոլորը նախապես «մեղավոր են ճանաչված»:

Արցախի խորհրդարանականներին, սակայն, նման «մանրուքները» ոչ միայն հասանելի, այև հետաքրքիր չեն: Այլապես «Հայտարարությունը» կշեշտադրեր, որ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Դավիթ Իշխանյանը ԵԱՀԿ կողմից ճանաչված՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցչի մանդատ ունեն, և Ադրբեջանն իրավասու չէ նրանց որակել «ռազմական հանցագործ»:

Փոխարենը Ստեփանակերտի քաղէլիտան կենտրոնացել է մի խնդրի վրա, որ գոնե բռնատեղահանված բնակչության համար որևէ հետաքրքրություն չի ներկայացնում: Տպավորություն է, թե Արցախի խորհրդարանականներն անհանգստացած են, որ Բաքվի «դատավարության» ընթացքում կարող են հնչել նաև իրենց վերաբերող «ցուցմունքներ և վկայություններ», ուստի նախապես հորդորում են չհավատալ դրանց:

Բռնատեղահանված բնակչությանը, մինչդեռ, առավելապես հուզում է հարցը, թե ի՞նչ հանգամանքներում են առևանգվել ԼՂՀ նախկին նախագահները և Ազգային ժողովի խոսնակը: Մյուսների դեպքում իրավիճակը պարզ է՝ փորձել են անցնել Հակարիի «անցակետը», որտեղից էլ ադրբեջանական հատուկ ծառայությունները նրանց առևանգել են, իսկ նախկին արտգործնախարարն ինքն է հայտարարել, որ կամավոր ներկայանում է Շուշի:

Ինչ-որ գաղտնիք կա՞, որի հրապարակայնացումից Արցախի խորհրդարանականները և, հավանաբար, մյուս նախկին պաշտոնյաները զգուշանում են: «Հայտարարության» հեղինակներն ասում են, որ Բաքվում «դատում են բոլորիս»: Շատ ճիշտ և դիպուկ բնորոշում է: Բայց ինչու՞ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերի 28-ից հետո մնացել է Ստեփանակերտում, իսկ նրան ընտրած պատգամավորները՝ ոչ: Այս հարցի պատասխանը Բաքվի «դատավարությունը» չի տալու:

Հանրությանը Բաքվի սադրանքներին չտրվելու հորդորի կարիք, ամենայն հավանականությամբ, չկա: Բայց նույն հանրությանը տեղեկատվա-քարոզչական «մշակման ենթարկելու» փորձն էլ անիմաստ է: Կատարվածի մասին ամեն ոք իր տեղեկություններն ունի և դատում է ըստ այդմ: Ստեփանակերտի քաղէլիտայի և բռնատեղահանված բնակչության հաղորդակցությունը վաղուց խզված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում