Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կարծիքով՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը։
Այս մասին նշված է Զուրաբիշվիլիի X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
Վրաստանի նախկին նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է։
«ԱՄՆ-ի և Հայաստանի միջև այս ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ՝ օգուտ տալով ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ նրա կայունությանն ու խաղաղությանը։ Վրաստանը նույնպես կվերականգնի իր ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ-ի հետ, երբ նոր ընտրություններն ապահովեն ժողովրդի կամքի իրականացումը»,-նշված է Զուրաբիշվիլիի գրառման մեջ։








































