ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին։ Այս մասին հայտնում է Minval-ը՝ հղում անելով դատական կոլեգիայի անդամ Անար Ռզաևին:
Նրա խոսքով՝ այդ օրը կորոշվի դատական լսումը տեղի կունենա փակ, թե բաց ձևաչափով։ Չի բացառվում, որ գործընթացի որոշ հատվածներ քննարկվեն փակ դռների հետևում։ Բացի այդ, հարցում է ուղարկվել Ադրբեջանի փաստաբանների կոլեգիա՝ փաստաբանների նշանակման համար, որոնք դատարանում կպաշտպանեն Հարությունյանի ու Վարդանյանի շահերը:
Գործը քննվելու է Բաքվի ռազմական դատարանում, իսկ դատավորը լինելու է Զեյնալ Աղաևը։










































