Monday, 27 07 2026
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19:50
ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը

Նիկոլ Փաշինյանի գրառումը. մարտակո՞չ, թե՞ զսպվածության կոչ

Նիկոլ Փաշինյանի հերթական ֆեյսբուքյան գրառումը էթիկայի մասին է, ինչ-որ պրոֆեսորի հղումով, որի մասնակցությամբ տեսանյութը Փաշինյանը դիտել է համացանցում: Տեսանյութը վերաբերել է էթիկայի պահպանմանը, դրա խախտումից բխող ընդհուպ անվտանգության ռիսկերին: Փաշինյանի ֆեյսբուքյան այդ գրառումը գուցե չլիներ որևէ կերպ հիշարժան, եթե այն անմիջապես չհաջորդեր քաղաքապետ Տիգրան Ավինյանին առնչվող մի աղմկոտ տեսանյութի, որտեղ «հերոսը» Ավինյանի հայրն է:

Տեսանյութին արդեն ծանոթ են, թերևս, բոլորը, չարժե վերաշարադրել դրա բովանդակությունը: Այդպիսով, այդ տեսանյութին անմիջապես հաջորդում է Նիկոլ Փաշինյանի գրառումը էթիկայի մասին: Կասկածից վեր է, որ դրա պատճառն աղմկոտ տեսանյութն է: Իսկ Փաշինյանի գրառման բովանդակությունը բավականին բազմիմաստ է: «Եթե դու շփման մեջ և կյանքում էթիկական նորմեր չես պահպանում, դա առաջ է բերելու հակազդեցություն այն սուբյեկտի կողմից, ում նկատմամբ էթիկան խախտված է»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչ է դա նշանակում: Արդարացնո՞ւմ է, երբ պետական պաշտոնյաները կամ նրանց մերձավորները դրսևորում են հանրության նկատմամբ էթիկայի կոպիտ խախտում, դրա պատասխանատվությունը դնում է հանրությա՞ն վրա՝ պաշտոնյաների կամ նրանց մերձավորների վարքը ներկայացնելով որպես հակազդեցություն իրենց նկատմամբ էթիկայի խախտումներով հանրային վարքին, թե՞ զգուշացնում է հենց պետական պաշտոնյաներին ու նրանց հարազատներին, որ էթիկայի խախտումները կարող են բերել հանրային հակազդեցության: Ընդ որում՝ եթե երկրորդն է, ապա Փաշինյանն իրավացի է, եթե առաջինը, ապա՝ ոչ: Հանրությունը կարող է պաշտոնյաների հանդեպ լինել շատ խիստ, դուրս գալ էթիկայի սահմաններից, սուր ընդդիմախոսել, նախատել և այլն:

Պաշտոնյաների համարժեք արձագանքը չի կարող որևէ կերպ լինել ընդունելի և բացատրելի, այդ թվում նաև նրանց հարազատների: Որովհետև, էթիկական կարևոր, կենսական հավասարակշռությունը, որի մասին խոսում է Փաշինյանը, պետք է ձևավորվի հենց պաշտոնյաների և նրանց հարազատների վարքի հիմքով, ելակետով: Այդպես է ոչ միայն Հայաստանում, այդպես է ամբողջ աշխարհում, կամ առնվազն՝ առաջադեմ աշխարհում: Վերնախավային, պաշտոնեական կարգավիճակը պարտավորեցնում է, այդ թվում նաև էթիկայի հարցում, նույնիսկ, եթե որևէ պաշտոնյա համարի, որ իր հանդեպ է խախտվել էթիկան:

Այդպիսով, իր գրառումով ո՞ր ազդակն է փոխանցում իր թիմին ու համակիրներին Նիկոլ Փաշինյանը՝ «ատամ ընդ ատամա՞ն», թե հակառակը՝ դրանից զգուշանալու և սեփական վարքն այնպես կառուցելու, որ իրավիճակը չհասնի դրան: Հաշվի առնելով այն, որ Փաշինյանը թեմային անդրադարձել է այսպես ասած բազմիմաստ գրառումով, որը կարող է մեկնաբանվել թե այս, թե այլ կերպ, հնարավոր է եզրակացնել, որ նա առնվազն պատրաստվում է հարցն իր ձեռքում դարձնել այսպես ասած ներիշխանական ևս մի լծակ: Եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի առաջնորդվում «խելագարության կանխավարկածով» և իր թիմակիցներին չի հուշում «ատամ ընդ ատաման» սկզբունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում