Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Էրդողանը կփորձի՞ Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Բերբոկը ժամանել է Անկարա: Թուրք պաշտոնակից Ֆիդանի հետ նրա բանակցությունների մասին պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի տարածվել: Թուրքական մամուլը, հղելով արտաքին գործերի նախարարության աղբյուրին, հայտնում են, որ կողմերը քննարկել են նաև «Հարավային Կովկասում իրավիճակը»: Ըստ այդմ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման պատմական հնարավորությունն օգտագործվել է:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, սակայն, հավելել է, որ երրորդ կողմերն այդ գործընթացին պետք է մասնակցեն արդարացիորեն և անաչառ: Բաքվի մամուլը Ֆիդանի այս միտքը ներկայացրել է որպես Թուրքիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ անաչառ գտնվելու պահանջ, որ նա այս դեպքում կոնկրետ ներկայացրել է Գերմանիային:

Գերմանիան հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդության լուրջ և հետևողական փորձ չունի մեկ անգամ կանցլեր Շոլցը նախաձեռնել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում, բայց եթե անգամ Բեռլինը փորձել է ինչ-որ գործընթաց սկսել, ապա այն հետագա զարգացում չի ունեցել: Առարկայական արդյունք չի արձանագրել նաև Գերմանիայի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Թուրքիա է այցելել մի իրավիճակում, երբ Անկարայի համար առաջնահերթություն է Սիրիայի ներքին իրավիճակի կառավարումը, բայց Բերբոկ-Ֆիդան բանակցությունների մասին Թուրքիայի ԱԳՆ անանուն աղբյուրն այդ հարցի շուրջ ոչինչ չի ասել: Փոխարենը տեղեկացրել է, որ Թուրքիան շարունակում է պատրաստակամ մնալ՝ իր ներդրումը բերելու ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:

Այս առումով ուշագրավ է արեւմտյան որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, որ կանցլեր Շոլցը պատրաստվում է «մոտակա օրերին այցելել Մոսկվա՝ ներկայացնելու ուկրաինական կարգավորման առաջարկություններ»: Գերմանիայի ԱԳՆ-ն այդ լուրը չի հաստատել, իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ Մոսկվան «կանցլեր Շոլցի այցի հայտ չի ստացել»:

Գերմանիայում կոալիցիոն կառավարությունը վստահության քվե չի ստացել, առաջիկայում կկայանան խորհրդարանական ընտրություններ: Այս իրավիճակում, բնականաբար, Մոսկվան չի կարող շահագրգռված լինել ուկրաինական կարգավորման «Շոլցի ծրագրի» քննարկմամբ: Ռուսաստանում սպասում են Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնամուտին, նոր վարչակազմի և Թրամփի դիվանագիտական թիմի ձևավորմանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կողմից գերմանացի պաշտոնակցին հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդության վերաբերյալ արված «դիտողությունից» կարելի է ենթադրել, որ Երևան-Բաքու «սեպարատ համաձայնագրի» ստորագրումն Անկարան բացառում և «հարավկովկասյան կարգավորումը» գնահատում է աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

Այս դիտանկյունից եթե գնահատելու լինենք, ապա, թերևս, կարևոր է կռահել՝ Անկարան հայ-ադրբեջանական հավանական կարգավորումը համարում է «նոր իրավիճակի արդյու՞նք», թե իր համար «նոր արդյունքի իրավիճակ ստեղծելու հավելյալ հնարավորություն»:

Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումից հետո Թուրքիան փորձում է միջազգայնացնել իր «ժողովրդավարական մոդելը»: Պետք է խոստովանել, որ այդ տեսակետը որոշակի ընկալման է արժանացել հատկապես Եվրամիությունում: Բրյուսելը, իհարկե, իր պրագմատիկ հաշվակրն ունի. սիրիական որևէ շկարգավորում նրան ազատում է Ասադի ռեժիմից փախստականների կարիքները հոգալուց և շատ որոշակիորեն կարգավորում միգրացիոն սպառնալիքը: Բայց Անկարան, ինչպես ցույց են տալիս դիվանագիտական վերջին հղումները, Սիրիայով սահմանափակվելու մտադրություն չունի: Էրդողանը կփորձի՞ Փաշինյան-Ալիև գագաթաժողով կազմակերպել և հասնել հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման: Եթե Ֆիդանն ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երրորդ կողմերն «արդարացի և անաչառ չեն», ուրեմն այդ առաքելությունը վերագրում է իր երկրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում