Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմավորել է պետական այցով երկիր ժամանած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։
Նշենք, որ Պուտինը երկօրյա պետական այցով է ժամանել Ղազախստան: Բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան այսօր, այդ թվում՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:









































