Saturday, 04 07 2026
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան

Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական ընկերություններին. ԲՏԱ նախարարն այցելել է «Գուրուս» ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ նոյեմբերի 22-ին այցելել է «Գուրուս» ընկերություն, որը մատուցում է բիոմետրիկ ծառայություններ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական և պայմանագրային հետազոտական ընկերություններին (CRO):

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ ծառայությունները ներառում են վիճակագրական ծրագրավորում՝ SAS և R լեզուներով (Statistical Programming), կլինիկական տվյալների մշակում (Clinical Data Management), կենսավիճակագրություն (Biostatistics) և ավելին: Ընկերությունն ունի SAS ծրագրավորողների փորձառու և ամենամեծ թիմը տարածաշրջանում։

Ընկերության համահիմնադիր և տնօրեն Վահե Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է աշխատանքային տարածքում, ծանոթացել աշխատակիցներին, ընկերության բազմաշերտ գործունեությանը։ Վահե Մարտիրոսյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել է՝ սկսել են 2019 թվականից, իսկ 2021-2023 թվականներին ընդլայնելով աշխարհագրությունը՝ մասնաճյուղեր են բացել Վանաձորում, Իջևանում և Գյումրիում։ Ընկերությունը սերտ համագործակցում է Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանում ֆրանսիական և այլ համալսարանների հետ:

Նախարարին են ներկայացվել նաև ընկերության կրթական ծրագրերը։ Նշվել է, որ հիմնադրումից ի վեր «Գուրուս»-ը ստեղծել է իր սեփական դասընթացների համակարգը։ Վահե Մարտիրոսյանն ընկերության գլխավոր ձեռքբերումներից է համարում իրենց կողմից ստեղծված և մշակված թրեյնինգների ծրագիրը՝ Gurus Academy-ն, որի շնորհիվ ընկերությունը համալրում է իր աշխատակիցների ցանկը ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում։ Այս համատեքստում նախարարը խոսել է համատեղ աշխատանքներ սկսելու մասին՝ դաշտ ձևավորելու առումով: Անդրադարձ է կատարվել կառավարության և ԲՏԱՆ կողմից պետական այն ծրագրերին, որոնցում ընդգրկվել և մասնակցություն է ունեցել Գուրուսը։

Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտը կառավարության գերակա ուղղություններից է, որի զարգացումը մեծապես կախված է նաև, թե ինչպես է պետությունը համագործակցում մասնավոր ընկերությունների հետ։ Նախարարը մանրամասներ է ներկայացրել ոլորտի առաջընթացին ուղղված օրենսդրական նախաձեռնություններից, լսել աշխատակիցների կարծիքն առաջարկվող փոփոխությունների մի շարք կետերի վերաբերյալ։

Ընկերության ներկայացուցիչները խոսել են նաև իրենց նոր հավելվածից, որը տվյալների վիճակագրական ավտոմատացված վերլուծության և վիզուալիզացիայի

համար է: Հավելվածը հիմնված է SAS, R (Shiny), JavaScript և այլ ծրագրավորման լեզուների վրա: Նախարարության կողմից գործիքի ուսումնասիրման և հնարավոր կիրառման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Քննարկվել են նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում համագործակցության մի շարք այլ հնարավորություններ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում