Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

COP 29-ի բումերանգը

Նոյեմբերի 21-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով խորհրդաժողովի նստավայրում մամուլի ասուլիս է հրավիրել: Այդ մասին Ադրբեջանի իշխանական և «պատասխանատու» լրատվամիջոցները որևէ տեղեկություն չեն տարածել: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, որի գործունեությունն Ադրբեջանում արգելված է, հղում անելով «Թուրան» գործակալությանը, հայտնում է, որ Բերբոկը եվրոպացի միակ պաշտոնյան է, որ Բաքվում հրապարակային քննադատության է ենթարկել Իլհամ Ալիևի կառավարությանը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը բացահայտել է, որ Բաքու կատարած նախորդ այցի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաների հետ քննարկել է մարդու իրավունքների և ազատությունների հարցը, բայց «անցած ժամանակահատվածում որևէ փոփոխություն չի արձանագրվել»: Անալենա Բերբոքն Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների հետ իրավիճակը բնութագրել է «այլևս անտանելի»:

Նա, ընդսմին, շատ կարևոր բացահայտում է արել, որ կալանավորված լրագրողների գործն առնչվում է նաև Գերմանիայի շահերին: Անցած տարեվերջին Բաքվի լրատվամիջոցները հայտնել են, որ Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան զգուշացրել են «ադրբեջանական օրենքները խախտելու» մասին: Գերմանիայի դեսպանատունն այդ առթիվ պաշտոնապես հաստատել է, որ կալանավորված լրագրող Մոհամադ Կեկելովը, իրոք, գերմանական մի հիմնադրամից դրամաշնորհ է ստացել, բայց պայմանագիրը օրինական է, քանի որ Կեկելովը, որպես հետաքննող լրագրող, Ադրբեջանի օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված է:

Հիշեցնելով, հավանաբար, այդ միջադեպը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարն «անթույլատրելի» է գնահատել իրավիճակը, երբ Ադրբեջանի իշխանությունները՝ հիմք ընդունելով «չճշտված կասկածները», մարդկանց արգելում են մեկնել արտերկիր: Նա, մասնավորապես, վկայակոչել է դոկտոր Իբադօղլուին, որ գտնվում է տնային կալանքի տակ և Գերմանիա մեկնելու, որակյալ բժշկական զննություն անցնելու, բուժում ստանալու իրավունքից զրկված է: Անալենա Բերբոքը «բացարձակապես անհիմն և անընդունելի» է որակել Եվրամիության, եվրոպական երկրների և ինստիտուտների հասցեին Ադրբեջանի իշխանությունների վերջին ելույթները և հավաստիացրել, որ նշված բոլոր հարցերը քննարկելու է ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը:

Բաքվի լրատվամիջոցներն առայժմ Ջեյհուն Բայրամով-Անալենա Բերբոք հանդիպման և բանակցությունների մասին տեղեկություն չեն տարածել: Չի բացառված, որ Բերբոքի մամուլի ասուլիսից հետո ադրբեջանական կողմը չեղարկի նրա հետ Բայրամովի հանդիպումը: ԱՄՆ կոնգրեսական Փալոունի հետ սկանդալից հետո ամեն ինչ սպասելի է:

Այդուհանդերձ, շատ որոշակի իմաստով COP 29-ը պաշտոնական Բաքվի համար բումերանգի էֆեկտ է ունենում: Գրեթե ամեն օր խորհրդաժողովի սրահներից անվտանգության ծառայությունը հեռացնում է բողոքի ակցիայի մասնակիցներին: Հերթական միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին տարբեր երկրներ ներկայացնող ակտիվիստները խորհրդաժողովի նիստերի դահլիճի նախասրահում բողոքի լուռ ակցիա են անցկացրել:

Նրանց պարզած ցուցապաստառն ազդարարել է. «Մարդու իրավունքները դանդաղ մեռնում են»: Միջազգային խորհրդաժողովը ոչ միայն բացահայտել է, որ Ադրբեջանը մթնոլորտ աղտոտող երկրների շարքում առաջատարն է, նրա էներգետիկ համակարգը հանրային վերահսկողությունից դուրս է և կոռումպացված, այլև հրապարակայնացրել, որ Իլհամ Ալիևը ոչ թե քաղաքական լեգիտիմ իշխանության կրող, այլ բռնապետ է: Այդ տպավորությունը, երևում է, մասնակից երկրների մեծամասնության մոտ վերածվել է համոզմունքի: Այլ հարց է, թե քաղաքական ի՞նչ հետևանքներ կունենա COP 29-ի բումերանգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում