Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Կիբեռանվտանգությունը դարձել է նույնքան կարևոր, որքան ֆիզիկականը. նախագահը մասնակցել է «Կրան Մոնտանա» ֆորումի բացմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Կրան Մոնտանա» (CRANS MONTANA) ֆորումի բացման արարողությանը և հանդես է եկել ելույթով։

«Այսօր այստեղ հավաքվել ենք կիսվելու մեր գաղափարներով և գտնելու լուծումներ այն խնդիրներին, որոնք ոչ միայն անդրադառնում են մեր հասարակությունների բարեկեցության վրա, այլև անմիջականորեն ներկայացնում գոյատևման սպառնալիքներ:

Սակայն մինչ բուն ելույթիս անցնելը, կցանկանայի նկատել, որ այս տարին հոբելյանական է և առանձնահատուկ նշանակություն ունի ֆորումի առանցքային՝ խաղաղության օրակարգի համար, քանզի լրանում է «Կրան Մոնտանայի» ֆորումի բուխարեստյան նստաշրջանում կայացած՝ Յասեր Արաֆաթի և Շիմոն Պերեսի պատմական հանդիպման 30-ամյակը: Նկատեմ, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության այս էջը՝ ներառյալ Օսլոյի երկու համաձայնագրերի պատմությունը՝ ինձ համար, անձամբ, առանձնակի նշանակություն ունի: Հիշեցնեմ, որ ի նշան իրենց վճռականության և խիզախության գնահատանքի՝ երկու առաջնորդները հանդիպումից ամիսներ անց արժանացան Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ավելին, այս տարի լրանում է նաև 25 տարին այն պահից, երբ նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան՝ ֆորում մասնակցության նպատակով իր առաջին արտերկրյա այցի շրջանակներում հայտարարեց 1999 թ. Ալժիրի քաղաքացիական համաձայնության հանրաքվեի մասին, որն առանցքային քայլ էր երկրում քաղաքացիական պատերազմի՝ «սև տասնամյակի» կարգավորման ուղղությամբ:

Անվտանգության մարտահրավերներն այսօր զարգացել են բուն սպառնալիքներից անդին. կիբեռանվտանգությունը դարձել է նույնքան կարևոր, որքան ֆիզիկական անվտանգությունը, երբ պետական և ոչ պետական սուբյեկտներն ունեն նույն հասանելիությունը թվային զինամիջոցներին, որոնք կարող են խաթարել կարևոր ենթակառուցվածքները և քաոս սերմանել:

Այս ամենի հետ մեկտեղ, կլիմայի փոփոխությունն էլ իր հերթին ներկայացնում է անվտանգային սպառնալիք՝ ազդելով պարենային անվտանգության և ջրային պաշարների վրա՝ հանդիսանալով միգրացիայի ևս մեկ խթան:

Զուգահեռաբար, անդրազգային հանցավոր ցանցերն ավելի արագ են օգտագործում տեխնոլոգիական առաջընթացը, քան իրավապահները կարող են արձագանքել: Սոցիալական վերափոխումները, անվտանգային մարտահրավերները, ռազմական և ոչ ռազմական վտանգները պահանջում են համակ ուշադրություն և անհապաղ գործողություններ՝ քաղաքական և գաղափարական անջրպետների միջև հաստատելու կառուցողական երկխոսություն: Նշված ոլորտները դառնում են ավելի փոխկապակցված՝ ազդելով կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա:

Եվ այստեղ է, ուր երևան է գալիս կրթության կարևորությունը: Ընթացիկ պահի մարտահրավերները պահանջում են բոլորիս հանձնառությունն առ կրթություն՝ որպես մարդու հիմնարար իրավունք: Ներդրումները կրթության ոլորտում աղքատության և թշնամանքի շղթան կոտրելու և ապագա սերունդներին հաջողության և բարգավաճման համար անհրաժեշտ հմտություններով զինելու բանալին է: Կրթությունն առաջընթացի անկյունաքարն է, սոցիալական արդարության հասնելու կարևոր բաղադրիչը:

Այս ուղղակիորեն հանգեցնում է մարդու իրավունքների խնդրին: Մարդու իրավունքների պարզունակ օժտում չէ՝ այլ պարտավորություն, որը կրում ենք բոլորս: Մենք միասնական ենք վճռականության մեջ՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անհատի իրավունքները հարգվեն և պաշտպանվեն, քանզի մարդու իրավունքների հարգումը պարտադիր պայման է մեր հասարակությունների բարօրության ապահովման գործում:

Վերջին շրջանի համաճարակներն ի հայտ բերեցին մեր խոցելիությունը և ուստի՝ հանրային առողջապահական կուռ համակարգեր ունենալու անհրաժեշտությունը, որոնք կարող են հայտնաբերել, կանխել և արդյունավետորեն արձագանքել նման սպառնալիքներին: Մենք պարտավոր ենք խթանել համագործակցությունն՝ ապագա բռնկումներից պաշտպանվելու համար, երաշխավորելով, որ որևէ համայնք չի մնա անպաշտպան:

Եվ վերջապես, էներգետիկ անվտանգության ապահովումն առանցքային է կայուն զարգացման և տնտեսական տոկունության համար: Էներգետիկ անվտանգության ապահովումը կենսական է մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական հավասարության հաստատման համար:

Հարգելի գործընկերներ, կա մի այսպիսի ասացվածք՝ «յուրաքանչյուր մարտահրավել հնարավորություն է ընձեռում»: Եվ այդ հնարավորությունն ակնհայտ է, ուստի եկեք համախմբվենք մեր հասարակությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարելու գործում: Եկեք իմաստությամբ միասին առերեսվեինք այս մարտահրավերներին՝ մեր հասարակությունների համար ավելի լավ ապագա կառուցելու անսասան հանձնառությամբ: Ավելի լավ ապագայի միտված հեռանկարն ու ընթացքը պայմանավորված են մեր համատեղ ջանքերի և գիտելիքների փոխլրացման կարողության մեջ:

Խոսքերս ավելի առարկայական դարձնելու համար՝ յուրաքանչյուրիդ հրավիրում եմ ներկա գտնվելու Հայաստանի պատվիրակության կողմից այսօր ֆորումում կազմակերպվող շնորհանդեսին:

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում այս հնարավորության համար և մաղթում արդյունավետ քննարկումներ։ Մենք պետք է անընդմեջ հիշեցնենք ինքներս մեզ, որ մեծ փոփոխությունը կարող է սկսվել գեթ մեկ պարզունակ թվացող գաղափարից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում