Ուկրաինայի իշխանությունն ակտիվորեն աշխատում է պատերազմական պայմաններում երկրի «դիմադրունակության» ծրագրի վրա՝ հայտնել է Ուկրաինայի նախագահը: Նշվում է, որ այն ուղղված է լինելու ներքին կարողությունների և հնարավորությունների ամրապնդմանը: Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը որոշ մանրամասներ է ներկայացրել:
Ծրագիրը բաղկացած է լինելու 10 կետից, այդ թվում՝ անվտանգության, էներգետիկայի և մշակութային ինքնիշխանության մասին: Ներառված է նաև զենքի ներքին արտադրության և Արևմուտքից ռազմական մատակարարումների մասին դրույթ:










































