Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել բազմիցս կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու շուրջ երեք տասնյակ դեպքեր, որոնց հետևանքով հիշյալ վարորդների նկատմամբ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, և պետական բյուջե չի վճարվել ավելի քան 11 միլիոն դրամի տուգանք:

«Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակից Ա. Ղ.-ն, 2023-2024 թվականների ընթացքում ընդգրկված լինելով Երևան-Մեղրի Մ-2 մայրուղու Սիսիան համայնքի հատվածում տեղադրված ծանրաքաշ մեքենաների կշռման անշարժ հենակետի հերթափոխում, տարբեր բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով արձանագրություններ չկազմելու համար նրանցից ինչպես անձամբ, այնպես էլ իր ընկերոջ՝ Դ. Տ.-ի և մի շարք այլ անձանց օժանդակությամբ, ստացել է ընդհանուր 770.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար կաշառք»,-նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ստացված կաշառքի գումարների դիմաց Ա. Ղ.-ի կողմից իր ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, այն է` վարչական իրավախախտումներ կատարած վարորդների նկատմամբ օրենքով նվազագույնը 200.000 ՀՀ դրամ տուգանք սահմանված լինելու պարագայում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, վարորդները վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, ավելին՝ շարունակել են երթևեկել գերբեռնված տրանսպորտային միջոցներով, իսկ պետական բյուջե չի մուտքագրվել ընդհանուր՝ 9.600.000 ՀՀ դրամ տուգանքի գումար:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի մեկ այլ աշխատակից՝ Հ. Մ.-ն, 2024 թվականի ընթացքում ընդգրկված լինելով վերը նշված անշարժ հենակետի հերթափոխում, բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներից ստացած կաշառքի դիմաց վերջիններիս նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չի կազմել, որի հետևանքով պետական բյուջե չի մուտքագրվել ընդհանուր՝ 1.800.000 ՀՀ դրամ տուգանքի գումար:

Մի շարք դեպքերում էլ Հ. Մ.-ն իր մտերիմ Վ. Հ.-ի դրդմամբ չի կատարել ծառայողական պարտականությունները: Պարզվել է նաև, որ Վ. Հ.-ն, իր հերթին, գերբեռնված բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդից կաշառքի միջնորդության պատրվակով գումար է ստացել:

Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (27 դրվագ) և 441-րդ հոդվածի 1-ին մասով (30 դրվագ), Հ. Մ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), Դ. Տ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (8 դրվագ) և Վ. Հ.-ին՝ 440-րդ հոդվածի 2-րդ մասով և 46-441-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում