Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալվել է CNN հեռուստաընկերությանը։ Նրանից հարցազրույց է վերցրել աշխարհի ամենահարգված լրագրողներից մեկը՝ Ֆարիդ Զեքերիան։
Զեքերիան, անդրադառնալով վերջերս Էրդողանի կատարած եգիպտական այցին և այնտեղ նրա արժանացած շատ ջերմ ընդունելությանը, հայտարարել է, որ Էրդողանին Կահիրեում ընդունել են՝ ինչպես ռոք աստղի։
Սակայն դա դուր չի եկել Էրդողանին, որը անմիջապես Զեքերիային հիշեցրել է, որ ինքը ոչ թե ռոք աստղ է, այլ՝ քաղաքական գործիչ։










































