Գազայի հատվածում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 61 պաղեստինցի է զոհվել իսրայելական բանակի հարվածների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ վերջին 24 ժամում իսրայելական հարձակման զոհ է դարձել 61 մարդ. նրանցից առնվազն 46-ը Գազայի հյուսիսային շրջանների բնակիչներ են, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները շարունակում են գրոհներ իրականացնել։ Վիրավորների թվի մասին տեղեկատվություն չի հաղորդվում։









































