Wednesday, 24 06 2026
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ

Ի՞նչ է հասկացել Էրդողանն Անկարայի ահաբեկչությունից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թոււրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ: Ըստ տեղեկության՝ քննարկվել է նաև Հարավային Կովկասի հարցերն ու խաղաղության հեռանկարները: Բլինքենն այցելել էր Իսրայել, որպեսզի քննարկեր Գազայում հրադադարի հնարավորությունը:

Մինչ Գազայում հրադադարը, հոկտեմբերի 23-ին, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանն այցելել էր Կազան՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու, Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման ենթարկվեց ավիատիեզերական հայտնի ընկերությունը: Էրդողանը Կազանից ոչ հապշտապ, սակայն նախատեսվածից շուտ վերադարձավ Անկարա: Մի կողմ թողնենք կոշտ հայտարարությունները, որ արել է Էրդողան այդ ահաբեկության առնչությամբ: Էականն այն է, թե ի՞նչ է հասկացել նա, ի՞նչ է պարզել:

Այդ մասին քննարկումներն արդյո՞ք եղել են Բլինքեն-Ֆիդան հեռախոսազրույցի քննարկման առարկա: Թե՛ մերձավորարևելյան վարքագծի, թե՛ կովկասյան վարքագծի առումով շատ կարևոր է, թե՛ Անկարայում անկասկած նշանային հարված հանդիսացած ահաբեկությունից ինչ է հասկացել Էրդողանը: Նրա համար կարծես թե բավականին դժվար է դառնում միաժամանակ երկու աթոռի վրա նստած խաղալը: Այն, ինչը թվում էր բավականին հարմարավետ, սկսել է թերևս ոչ միայն չաշխատել, այլև խանգարել: Թուրքական աղբյուրը, օրինակ, հայտնել է, որ Հնդկաստանը դեմ է ԲՐԻԿՍ-ին Անկարայի անդամակցությանը՝ Պակիստանի հետ վերջինիս հարաբերության պատճառով:

Սակայն, ըստ ամենայնի՝ դա առիթն է, այլ ոչ թե բուն պատճառը: Իսկ բուն պատճառը թերևս այն է, որ երկու աթոռի վրա խաղացող, երկդիմի քաղաքականության «վարպետ» Էրդողանը կորցրել է իր այդ մեթոդաբանության պահանջարկը: Հավանաբար հենց այդ է նաև պատճառը, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը նրբորեն փորձում է տարածություն պահել «ավագ եղբորից» կամ «քաղաքական կնքահորից»:

Վերադառնալով Բլինքեն-Ֆիդան հեռախոսազրույցին, մասնավորապես դրանում Կովկասի հարցերի քննարկմանը՝ կարևոր է իմանալ, թե դրանում ի՞նչ տեղ է ունեցել Վաշինգտոնի վերջին առաջարկը, որ ԱՄՆ նախագահի օգնական Կարպենտերն օրեր առաջ փոխանցել է Փաշինյանին ու Ալիևին՝ ԱՄՆ նախագահի ուղեկցող նամակով: Ի՞նչ դեր է այդ հարցում ԱՄՆ վերապահում Էրդողանին, որին Անկարայի ահաբեկչությունը ժամանակից շուտ «հետ բերեց» Կազանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում