Քիչ առաջ Իրաքի Քերբելա քաղաքում 3 պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 12 մարդ, 30-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Առաջին պայթյունից հետո, երբ դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաները, տեղի է ունեցել ևս 2 պայթյուն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Քերբելան շիա մուսուլմանների համար սուրբ քաղաք է համարվում:








































