Tuesday, 28 07 2026
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա

Անցանկալի սցենար Վրաստանում. Հայաստանը պետք է մշակի այլընտրանք

Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին կոչ է արել Վրաստանում խորհրդարանի ընտրության օրը՝ հոկտեմբերի 26-ին, խուսափել մարդաշատ վայրերից, քանի որ կարող են լինել ինքնաբուխ ակցիաներ: Եվրամիությունը հայտարարել է, որ դադարեցնում է Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ շփումները: Վրաստանում խորհրդարանի ընտրությանն ընդառաջ սրվում է պայքարը ոչ միայն ներքաղաքական, այլ նաև աշխարհաքաղաքական համատեքստում:

Հոկտեմբերի 26-ին կայանալիք այդ ընտրության աշխարհաքաղաքական ասպեկտի մասին խոսվել և խոսվում է շատ: Բավականին քիչ է խոսվում Հայաստանի համար էական նշանակության մեկ այլ հանգամանքի մասին, որի ռիսկը, համենայն դեպս կարող է աճել Վրաստանում պայքարի լարվածության աճին զուգահեռ: Վրաստանում հնարավոր անկայունությունը Հայաստանի համար կարող է առաջացնել մատակարարումների խնդիր: Վրաստանը Հայաստան արտաքին ներկրումների և արտահանումների հիմնական ճանապարհն է, հետևաբար այդ երկրում որևէ ապակայունացում Հայաստանի համար կարող է ստեղծել էական ռիսկեր:

Ընդ որում՝ առանցքային հարց է այն, որ Հայաստանը մեծ հաշվով չունի Վրաստանի կայունության ապահովման հարցում որևէ էական լծակ, եթե այնտեղ աշխարհաքաղաքական դիմակայությունը ծավալվի ընդհուպ այդ տրամաբանությամբ: Հետևաբար, Հայաստանը պետք է պարզապես իր համար ապահովի այսպես ասած այլընտրանքային տարբերակներ: Եվ այստեղ թերևս գործնականում այդպիսի «անայլընտրանք» տարբերակն Իրանն է:

Այդ առնչությամբ, հիշարժան է Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարը, անցնող շաբաթ այցելելով Հայաստան, հայտարարել էր, որ Հայաստանն արդեն մուտք է ստացել իրանական Չաբահար նավահանգիստ: Իրանը Հնդկաստանի հետ պայմանագիր է կնքել նավահանգստի արդիականացման և շահագործման վերաբերյալ: Հայաստանի համար, թերևս, շատ կարևւոր է առաջիկա ամսի ընթացքում մշակել անհրաժեշտ լոգիստիկան, Վրաստանում հնարավոր անկայունության պարագայում Հայաստանի մատակարարումների հարցում կայունությունն ապահովելու համար:

Ինչ խոսք, ավելորդ է ասել, որ Վրաստանի կայունությունը Հայաստանի համար չափազանց կարևոր հանգամանք է և թերևս Հայաստանը հենց Վրաստանից հետո երկրորդ երկիրն է, որ կենսականորեն շահագրգռված է հարևան և ռազմավարական գործընկեր երկրում իրավիճակի կայունությամբ: Սակայն, Հայաստանը նաև պետք է պատրաստ լինի անցանկալի սցենարներին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պետական և հանրային կենսագործունեության բնականոնությունն ապահովելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում