ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 29-ին ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողներ Բելա Գևորգյանին, Թերեզա Չիբուխչյանին, Արմինե Մուրադյանին։ Ծնողները Աննա Հակոբյանին են ներկայացրել իրենց որդիների կենսագրական տվյալներ, կիսվել իրենց հույզերով և ապրումներով։Ինչպես ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, լսելով ծնողների ներկայացրած պատմությունները՝ վարչապետի տիկինը կիսել է նրանց մտահոգությունները, տոկունություն է մաղթել և հորդորել է վստահել այն տեղեկություններին, որոնք նրանց փոխանցում են պատկան մարմիններն ու պաշտոնյաները։








































