Thursday, 23 07 2026
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Ինչո՞ւ էին հայ բժիշկներն այցելել Մոսկվա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Հայաստանի բժիշկների բավական պատկառելի ներկայացուցչություն է այցելել Մոսկվա: Մեր տեղեկություններով, նրանք մասնակցել են բժիշկների՝ «Առողջ Եվրասիա» միջազգային համաժողովին, որիկազմակերպիչն է «Եվրասիա» միջազգային համագործակցության աջակցության ոչ առևտրային կազմակերպությունը:

Օգոստոսի 22-25-ը Մոսկվայում կայացած միջոցառմանը մասնակցել է ավելի քան 150 մասնագետ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից: Բժիշկները մասնակցել են դրամաշնորհային մրցույթին և ստեղծել միջազգային բլոգներ՝ եվրասիական երկրների բնակչության բժշկական կրթության վերաբերյալ: Լավագույն նախագծերը ստացել են ֆինանսական և փորձագիտական աջակցություն: Բլոգները վարելու են տարբեր երկրների բուժաշխատողների թիմեր։

Համաժողովի առանցքային նպատակը բժիշկների շրջանում մասնագիտական աճի, փորձի և գիտելիքների փոխանակման համար տարածքի ստեղծումն է:

«Եվրասիա» ՄՀԱ-ի աջակցությամբ նմանատիպ հարթակներ առաջիկայում կբացվեն նաև այլ մասնագիտական համայնքների համար:

Ընդհանուր առմամբ ներկայացվել է 13 նախագիծ։ Հաղթողների թվում են «Եվրասիա՝ առողջության տարածք» մարդկանց կրթելու հարթակը, վեյփ ծխելու վտանգների մասին միջոցառումների շարքը, ֆիզիկական և մտավոր առողջության պահպանման համար անհրաժեշտ տեղեկությունների մեդիահարթակը, ատամնաբույժների անվճար արտագնա խորհրդատվություններ բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ առաջարկությունների փաթեթը և այլն: Նրանք ստացել են սարքավորումներ և հավաստագրեր՝ սեփական նախագծերը զարգացնելու համար։

«Ֆորումում մեր խնդիրն էր ստեղծել տարածք առանց սահմանների շփման, փորձի փոխանակման համար։ Ուրախ եմ, որ այս խնդիրը կատարված է։ Ես այստեղ տեսնում եմ ոչ միայն ինը երկրների բժիշկներ, այլ տեսնում եմ մեկ թիմ։ Թիմ, որը ստեղծել է «Առողջության օրենքների Եվրասիական օրենսգիրք»։ Թիմ, որը կզբաղվի մարդկանց առողջապահական կրթությամբ անձամբ և բլոգերի միջոցով: Նման արդյունքը շատ թանկ արժե», – նշել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։

«Առողջ Եվրասիա» ֆորումը ներառում էր գործնական, կրթական և էքսկուրսիոն ծրագրեր: Հայտնի բժիշկները, մարքեթոլոգները, իրավաբանները, հոգեբանները և լրագրողները պատմել են, թե ինչպես պահպանել բուժաշխատողի անբասիր համբավը, նվազեցնել իրավական ռիսկերը, բարձրացնել սթրեսակայունությունը և ճիշտ զրույց կառուցել հիվանդի հետ: Ռազմավարական նստաշրջանում բժիշկները Եվրասիայի բնակիչների համար առաջարկությունների ցուցակ են կազմել, որոնք հիմք կհանդիսանան «Առողջության օրենքների Եվրասիական օրենսգրքի» համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում