Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ստալինը՝ Պուտինին օգնական Մոսկվան պատահական է հիշել «ժողովուրդների հորը»

Կուրսկի մարզում ուկրաինական զորախմբի ներթափանցումը, երևի, ծրագրավորվել է ավելի խորքային՝ Ռուսաստանում էթնիկ-քաղաքակրթական ինքնության խնդիրներ ակտուալացնելու նպատակով, իսկ դա շատ ավելի վտանգավոր է, քան քսան կամ նույնիսկ երեսուն բնակավայրի նկատմամբ ռազմական վերահսկողության հաստատումը։

Ուկրաինա ռուսաստանյան ներխուժումն առաջին հերթին հաշվարկված էր ռուս և ռուսախոս բնակչության վերաբերմունքի վրա։ Մարտական գործողությունների մեկնարկից կարճ ժամանակ անց, սակայն, պարզ դարձավ, որ հարձակման ենթարկված տարածքներում քաղաքացիական բնակչությունը «ռուս ազատարար զինվորին ծաղկեփնջերով չի դիմավորում»։

Կուրսկի մարզում ուկրաինական զորախմբի ներթափանցումը, կարծես, նույն հաշվարկով է։ Այս անգամ էլ Ուկրաինան ձգտում է ՌԴ սահմանակից մարզերում «մալոռուսական ապստամբություն» հրահրել։ Regnum-ը թեմայի վերաբերյալ պատմա-քաղաքական անդրադարձ է հրապարակել, ինչից պարզվում է, որ 1920-ական թվականներին Կիևի բոլշևիկյան իշխանությունները մի քանի անգամ Մոսկվայի առջև բարձրացրել են «մալոռուսական որոշ շրջաններ Ուկրաինային միավորելու հարցը»։

Խնդիրը 1929թ. ուկրաինացի մտավորականների հետ հանդիպմանը փակել է Ստալինը՝ ասելով, որ Ուկրաինայում էլ հարյուր հազարավոր ռուսներ են ապրում, որոնց «ազգային լեզվով կրթություն ստանալու իրավունքը ոտնահարվում է»։ Ռուսաստանյան պետական քարոզչությունը, կարծես, լուրջ վրիպում է թույլ տալիս՝ խոստովանելով, որ ներկայումս Ռուսաստանի կազմում ընդգրկված որոշ տարածքներ էթնո-քաղաքակրթական իմաստով «մալոռուսական» են, այսինքն՝ ուկրաինական։

Պուտինի պատմա-քաղաքական դոկտրինը, մինչդեռ, Ուկրաինա և ուկրաինական ինքնություն չի ճանաչում, այլ ակտուալացնում է «Նովոռուսիա» հասկացությունը՝ դրա վրա կառուցելով տարածքային նվաճումների «լեգիտիմությունը»։ Ուկրաինան, ըստ երևույթին, ծրագրել է «վճարել նույն մանրադրամով»։

Ռուսաստանի մարզերի, ինքնավար կազմավորումների վարչական սահմանները գծված են ռազմա-տնտեսա-կոմունիկացիոն նպատակահարմարությամբ։ Բավական է մի տեղ էթնո-քաղաքակրթական ինքնության խնդիր բորբոքվի, որպեսզի հատկապես հարավ-արևմտյան տեղաշրջանը և Հյուսիսային Կովկասը փոթորկվեն։

Ժամանակին Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում էր լուծարել ինքնավարությունները և վերականգնել ցարական Ռուսաստանի վարչատարածքային բաժանումը։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին բոլշևիկյան վերնախավում նույնպես նման բանավեճ եղել է. հաղթել է Լենինի տեսակետը, և Ռուսաստանը կազմավորվել է որպես դաշնային պետություն։

Հարյուր տարի անց Regnum-ը Պուտինին «օգնական է կարգում» Ստալինին։ Ուկրաինան, Բելառուսը և Մոլդովան որպես միութենական հանրապետություններ վերջնական սահմաններ ստացել են Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պակտով։ Ուկրաինա ներխուժումից ամիսներ առաջ Պուտինը ներկայացրել էր «Յալթա-2»՝ Արևելյան Եվրոպայում ազդեցության նոր գոտիների համաձայնեցման ծրագիր, որը Վաշինգտոնի կողմից մերժվեց։ Կուրսկի մարզում ուկրաինական ներխուժումը կարող է ակտուալացնել աշխարհաքաղաքական գործարքի գաղափարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում