Thursday, 23 07 2026
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել

Հարված Իրանի՞ն, թե՞ բարդ օպերացիա Թեհրանում

Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի այսպես ասած քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիան: Այս տեղեկությունը անշուշտ շրջադարձային նշանակություն կարող է ունենալ մերձավորարեւելյան ռեգիոնում զարգացումների առումով: Անկասկած է, որ Թեհրանում սպանությունը հարված է լինելու Իրանի հեղինակությանը: Միեւնույն ժամանակ, Իրանի համար այդօրինակ «հարվածները» ամենեւին նոր չենեւ իրանյան պետականությունն ու քաղաքականությունը իր միջազգային դերակատարումը կառուցել է այդ առնչությամբ որոշակի «իմունային» տրամաբանությամբ: Ըստ այդմ, այստեղ հարկ է թերեւս իրավիճակը դիտարկել առավել խորը, այն բարդ իրողությունների համատեքստում, որի առաջ է կանգնած մերձավորարեւելյան  ռեգիոնը:

Ըստ էության, ռեգիոնում առկա է դիլեմա՝ մեծ պատերազմ լինել-չլինելու առումով, եւ այդ պատերազմը բնականաբար ծավալվելու է Իրանի ներքաշումով, ինչը գործնականում նշանակելու է մերձավորարեւելյան ռեգիոնում գոյություն ունեցած համակարգի, ստատուս-քվոյի ամբողջական փլուզում եւ նորի ձեւավորում: Թեհրանում, նախագահի երդմնակալության արարողության համար Իրան ժամանած ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունը Իրանի ներքաշելու նո՞ր փորձ է, թե՞ հակառակը՝ ռեգիոնալ մեծ պատերազմի կուտակվող լիցքերը ցրելու փորձ: Տեղի ունեցածի խորքը անկասկած միարժեք չէ, հետեւաբար թերեւս վաղ է անել միարժեք եզրակացություններ:

Քաղաքականությունը նաեւ ավելի մեծ խնդիրներ լուծելու համար առավել փոքր զոհաբերությունների շատ դաժան ու կոշտ համակարգ է: Սպանության հնարավոր մոտիվներն ու հետեւաբար բուն կազմակերպիչները կարող են լինել շատ տարբեր, թեեւ իհարկե առաջին իսկ կասկածի տակ է իսրայելական Մոսադը, որն ի դեպ առաջին անգամ չէ, որ Իրանի տարածքում իրականացնում է այդօրինակ գործողություններ, թիրախավորելով տարբեր աստիճանի իրանյան պաշտոնյաների եը գիտնականների, որոնք առնչություն ունեն Իրանի միջուկային ծրագրին:

Ի՞նչ կպարզի քննությունը, կամ արդյո՞ք քննության ստույգ արդյունքը կներկայացվի հանրություններին ամբողջությամբ: Ի վերջո հարկ է նկատել, որ Իրանը ՀԱՄԱՍ-ի հետ ամենասերտ գործակցող պետությունը չէր: Այդտեղ կային Կատար, Եգիպտոս, որը սահմանակից էր Գազային, որտեղ կառավարում է ՀԱՄԱՍ-ը: Ծովային հաղորդակցություն էր հաստատվել Թուրքիայի հետ: Այլ կերպ ասած, Թեհրանում տեղի ունեցածը բոլորովին պետք չէ դիտարկել իրան-իսրայելական դիմակայության տրամաբանության շրջանակում: Ըստ ամենայնի, տեղի է ունեցել բավականին բարդ օպերացիա, ռեգիոնալ մեծ ընդգրկումով, որի ազդեցությունը կամ հետեւանքը կձեււավորվի ժամանակի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում