Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

«Իրանական գազի արտահանումը Հայաստան մոտ ժամանակներս կկրկնապատկվի». Իրանի դեսպան

Իրանի և Հայաստանի, որպես երկու հարևան երկրների, հարաբերությունները մշտապես ունեցել են ռազմավարական նշանակություն, որոնք իրենց գագաթնակետին հասան 13-րդ կառավարության օրոք՝ երկու երկրների միջև ամենամեծ պայմանագրի ստորագրմամբ:

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իրանական snn.ir պարբերականին տված բացառիկ հարցազրույցում խոսել է այդ պայմանագրի մանրամասների և երկու երկրների այլ ձեռքբերումների մասին:

Իրան-Հայաստան հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն՝ պայմանավորված մեր երկրների աշխարհագրական և ռազմավարական դիրքով։

Լինելով Իրանի հարևաններից մեկը՝ Հայաստանը մեզ հետ ունի 46 կիլոմետրանոց սահման, որն ամենաանվտանգ և կայուն սահմաններից մեկն է և կենսական դեր ունի տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում:

Ենթակառուցվածքների և էներգետիկայի համատեղ նախագծերը, ինչպիսիք են ճանապարհների կառուցումը և գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակման ընդլայնումը, օգնում են բարելավել տարածաշրջանային ենթակառուցվածքները և բավարարել փոխադարձ կարիքները:

Իրանի և Հայաստանի հարաբերությունները մշտապես ունեցել են ռազմավարական նշանակություն։

Վերջին մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվել է էական առաջընթաց արձանագրել Իրան-Հայաստան հարաբերություններում։

Անցած տարի մեզ հաջողվեց Հայաստանի անկախացումից հետո Հայաստանի կառավարության հետ կնքել ամենամեծ պայմանագիրը։ Այս պայմանագրով նախատեսվում է Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցում Հայաստանի հարավային հատվածում, որը գտնվում է Հյուսիս-Հարավ միջանցքի երթուղու վրա: Այս ճանապարհը նվազեցնում է ճանապարհորդության ժամանակը 1 ժամ 20 րոպեից մինչև 20 րոպե, իսկ ճանապարհի լայնությունը 6 մետրից դառնում է 17 մետր, ինչը շատ օգտակար է անվտանգության և արագության առումով: Մենք ունենք նաև այլ, ավելի փոքր համատեղ նախագծեր։

Առևտրի ոլորտում մեզ հաջողվել է Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը 200 միլիոն դոլարից հասցնել 711 միլիոն դոլարի։

Հայաստանն իր 3 միլիոնանոց բնակչությամբ Եվրասիական միության անդամ է, ինչն այդ երկիրը դարձրել է 200 միլիոնանոց եվրասիական շուկայի հարթակ։

Տարեկան 360 միլիոն խ/մ գազ ենք արտահանում Հայաստան, իսկ փոխարենը էլեկտրաէներգիա ենք ներկրում։ Մեզ հաջողվել է գրեթե եզրափակիչ փուլ հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում, և կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրումն ու գազի արտահանումը:

Ամեն օր Իրանի և Հայաստանի միջով երթևեկում է 400 բեռնատար:

Կրթության ոլորտում մեր մեծ ձեռքբերումներից մեկը Հայաստանում պարսկերենի առաջխաղացումն էր։ Հայաստանի կառավարությունը հաստատել է, որ այդ երկրի դպրոցականները պետք է սովորեն հարևան երկրների լեզուներից մեկը, և պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է: 19 դպրոց կա, որտեղ պարսկերեն են դասավանդում, և 3000 աշակերտ սովորում է այն։ Մենք տրամադրեցինք անհրաժեշտ գրքերը, ինչպես նաև Հայաստան ուղարկեցինք պարսկերենի ուսուցիչների։

Հարավային Հայաստանը, որպես ռազմավարական տարածաշրջան, կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի գործում: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը շատ կարևոր է։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մեր դիրքորոշումը միանգամայն պարզ է։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը ու տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության։ Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից, և մենք պատրաստ ենք օգնել այդ ուղղությամբ։

Իրանն առաջարկել է «3+3» ձևաչափը, և նրա առաջին հանդիպման անցկացումը 13-րդ կառավարության ձեռքբերումներից մեկն էր: Այս հարթակի արտգործնախարարների հանդիպումն առաջին անգամ տեղի է ունեցել Թեհրանում, հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկայում՝ Թուրքիայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում