Իսրայելի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է Գազայի հատվածից Իսրայելի տարածք արձակված երկու հրթիռ։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի հարավում վերջերս հնչած ազդանշաններից հետո Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ որսացել են հյուսիսային Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ», – ասվում է հայտարարության մեջ:







































