Wednesday, 24 06 2026
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ»-ի վճիռը` այսօր. նա տոկոսով փող տվող է

Այսօր` սեպտեմբերի 20-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Կարինե Պետրոսյանի, կհրապարակի Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով վճիռը:

Դրանից պարզ կդառնա` դատարանը համոզվե՞լ է, որ ԱԺ նախագահի նախկին խորհրդական Թաթուլ Մանասերյանի վերաբերյալ թերթում հոդված տպագրողը հիմնավոր կասկած է ունեցել խորհրդականի` վաշխառությամբ զբաղվելու մասին: Իսկ հիմնավոր կասկածը այն քրեական գործն է, որտեղ վկաներից մեկը` Ա.Առաքելովը, տոկոսով փող տալու մեջ մեղադրել էր Թ.Մանասերյանին: Հիշեցնենք, որ «Ժամանակ»-ը հենց այդ վկայի ցուցմունքի (ըստ որի` Թաթուլ Մանասերյանը իրեն 12% տոկոսադրույքով $40.000 փող է տվել) և ունեցած այլ տեղեկությունների վրա հիմնվելով էր լուր տպագրել` հարց հնչեցնելով` Թաթուլ Մանասերյանը վաշխառությամբ զբաղվե՞լ է, թե՞ ոչ: Ավելի ուշ հաստատվեց, որ վաշխառության փաստով ոստիկանությունում քրգործ հարուցվել է, որով անցնում է նաև Թ.Մանասերյանը, բայց չգիտես ինչու` վկայի կարգավիճակով, քանի որ «մեղադրյալի անձն անհայտ է»: Ավելին` այդ քրգործով Թ.Մանասերյանը հաստատել էր, որ 40.000 դոլար է տվել Առաքելովին, բայց նշել էր, որ գումարն իրենը չէ, ուրիշից է վերցրել տվել Առաքելովին` շահույթ ստանալու նպատակով: Այլ կերպ ասած` տրամաբանորեն գալիս ենք այն եզրակացության, որ օժանդակել է վաշխառությամբ զբաղվելուն, ինչը ևս քրեորեն պատժելի արարք է: ԱԺ նախագահի նախկին խորհրդականի փաստաբանը` Անահիտ Սարդարյանը, ևս դատարանում ժխտում էր, որ իր վստահորդը տոկոսով փող է տվել, ասում էր` շահույթ ստանալու համար անհետացած մեկից վերցրել` տվել է մյուսին: Իսկ թե ինչ է հասկանում շահույթ ասելով` այդպես էլ պարզ չդարձավ: Այսինքն` ամեն կերպ խուսափում են ընդունել, որ Թ.Մանասերյանը տոկոսով փող է տվել: Բայց որպեսզի ապացուցենք, որ վերջինս տոկոսով փող տվող է` մի գործ էլ ներկայացնենք մեր շատ սիրելի և ճիշտ տեղեկատվության կարոտ ընթերցողին:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում եղած գործերից մեկն էլ կրկին մեզնից 2.5 միլիոն փող ուզողի մասին է: Թաթուլ Նորայրի Մանասերյանը դիմել էր դատարան` ընդդեմ Արման և Աղաբեկ Կարապետյանների` 3.510 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 14.400 ՀՀ դրամի բռնագանձման պահանջով: Հայցվորը դիմելով դատարան հայտնել էր, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 31.05.2001թ. վճռով որոշվել է Արման և Աղաբեկ Կարապետյաններից բռնագանձել 1300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և նախապես մուծված 14.400 ՀՀ դրամ պետական տուրքը, որը 15.06.2001թ. մտել է օրինական ուժի մեջ: Վճռի հիման վրա տրված կատարողական թերթով արգելանք է դրվել պարտապաններին պատկանող գույքի վրա և 1.300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի բռնագանձման վերաբերյալ հարուցվել է կատարողական վարույթ, որի ընթացքում իրականացված կրկնաճուրդի ժամանակ իրեն առաջարկվել է գումարի մի մասի փոխարեն վերցնել գույքը: Գույքը հանձնելու մասին նոտարական կարգով վավերացված պայմանագրով ինքը ձեռք է բերել հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք, որը սահմանված կարգով ստացել է պետական գրանցում և տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ: Սակայն ՀՀ Վարչական դատարանը 2009թ. բավարարել է ՀՀ ԴԱՀԿ Արագածոտնի մարզային բաժնի, ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Աշտարակի տարածքային ստորաբաժանման, Աշտարակի նոտար Գագիկ Հակոբյանի և իր դեմ ներկայացրած համապատասխանողներից Կարեն Կարապետյանի հայցը և անվավեր է ճանաչել գույքը հանձնելու մասին պայմանագիրը և այդ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Նկատի ունենալով, որ ինքը զրկվել է սեփականություն հանդիսացող իր գույքից, հայցվորը դատարանից պահանջել է Արման և Աղաբեկ Կարապետյաններից բռնագանձել 1998թ. իրենից վերցրած 1300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, պետտուքը, ինչպես նաև բանկային տոկոսները, որը 1998-2010թթ. համար կազմում է 3.510 ԱՄՆ դոլար, ընդամենը` 4.810 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 32.200 ՀՀ դրամ պետտուրքը: Եվ դատարանը հայցը բավարարել է մասնակի: Արման Կարապետյանից հօգուտ Թաթուլ Մանասերյանի բռնագանձել 1999թ. հունվարի 1-ից մինչև 2000թ. սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղ. օր-ի 411 հոդ. 1-ին կետով նախատեսված բանկային տոկոսները 1.020 (հազար քսան) ԱՄՆ դոլար 05 ցենտին համարժեք ՀՀ դրամի չափով: Արման Կարապետյանից և Հարություն Կարապետյանից հօգուտ Թաթուլ Մանասերյանի բռնագանձել 2000թ. սեպտեմբերի 25-ից մինչև 2010թ. հունիսի 09-ի միջև ընկած ժամանակահատվածի համար բանկային տոկոսները 2.262 (երկու հազար երկու հարյուր վաթսուներկու) ԱՄՆ դոլար 85 ցենտին համարժեք ՀՀ դրամի չափով և 6.000 ՀՀ դրամ 80 լումա պետական տուրքը: Դատարանը հայցը մնացած մասով մերժել է:

Էս Ձեզ` տոկոսով փող տալու փաստ: Հիմա էլ կասե՞ք` տվող չի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում