Monday, 15 06 2026
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հաշվեհամար` Ասկերանի զորամասում խելագարված զինվորի ընտանիքին օգնելու համար

Այսօր Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ հավաք էին կազմակերպել` Ասկերանի զորամասում խելագարված երիտասարդ Հովհաննես Վարդանյանի ծնողներին օգնելու համար: Նախաձեռնությունը ծնվել էր Facebook սոցիալական ցանցում, երբ երիտասարդները տեսել էին «Չենք լռելու» նախաձեռնության տարածած տեսանյութը տղայի մասին, ով հոգեբուժարանում է հայտնվել` դեռ ժամկետային զինծառայությունը չավարտած:

Երիտասարդ ակտիվիստների ֆինանսավորմամբ կազմվել էին բուկլետներ և պաստառներ տղայի բուժմանը աջակցելու համար բացված հաշվեհամարը տարածելու և նրա ծնողներին օգնելու նպատակով, քանի որ տղան բուժման կարիք ունի արտերկրում, որի հնարավորությունը նրա ծնողները չունեն:

Նշենք, որ տղան այժմ գտնվում է Նորք-Մարաշ հոգեբուժական դիսպանսերում և լուրջ բուժման կարիք ունի, իսկ օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել ԱրդշինԻնվեստԲանկում տղայի հոր` Վարդան Վարդանյանի անունով բացված հաշվեհամարին` 2474300498710010:

Հոգեբուժական դիսպանսերի տնօրեն Անաիդա Գևորգյանը օրեր առաջ ասել էր, որ տղայի մոտ հոգեկան խրոնիկական շիզոֆրենիա է, որով տառապում է նաև ծնողներից մեկը, սակայն այս հայտարարությունը այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում հերքեց Հովհաննես Վարդանյանի մայրը՝ Անահիտ Այվազյանը, հավաստիացնելով, որ տարիներ առաջ միայն գլխի հարված է ունեցել, որից հետո առողջական խնդիրներ են առաջացել, բայց ոչ ավելին:

Շիզոֆրենիա՝ չդիֆերենցված ձև. սա տղայի հիվանդության բժշկական ախտորոշումն է: Հիվանդությունը կարող է մեղմվել արտերկրում բուժմամբ, քանի որ տղայի մոտ հիվանդությունը նոր է սկսվել:

«Իմ տղան սադիզմի զոհ է, զոհ է անտարբերության, անօրինության: Առաջին հերթին ցանկանում եմ բուժում ստանա արտերկրում: Սա մահվանից էլ վատ է՝ տեսնել երեխային նման վիճակում: Հովհաննեսը երկու անգամ բուժզննում է անցել և շատ աշխատող էր, անմիջապես աշխատանքի անցավ. մեր բակում կար ցեմենտի կետ, այնտեղ ցեմենտը տեղավորում էր պարկերի մեջ, հետո բարձում էր մեքենայի վրա, աշխատում էր չնչին գումար, բայց դա էական չէր, կարևորը նա իդեալական առողջ և պինդ տղա էր` երկաթյա առողջության: Երբեք որևէ նշան չեմ նկատել, նա մեր ազգին բնորոշ բնավորությամբ երիտասարդ է` ընկերոջը հասնող, կայուն, երկաթյա բնավորությամբ, հեղինակություն, իսկ ժառանգականության հետ կապված խոսակցությունները պետք է հերքվեն, իմ մոտ էլ եղել է լոկ հարվածից»,- ցավով փաստեց Հովհաննեսի մայրը` հուսալով, որ որևէ փոփոխություն կլինի: Նա նաև նշեց, որ Հովհաննեսը, թեև անառողջ է, մի անուն է անընդհատ կրկնում, և ծնողները մտավախություն ունեն, որ իրենց որդու ներկայիս վիճակի համար այդ տղայի լուման մեծ է:

Հավաքի կազմակերպիչ Անի Էլոյանն ասաց, որ շատ ազդված են տղայի դեպքից: «Համացանցում տեսել ենք Հովհաննեսի տեսանյութը և որոշել օգնել նրա ընտանիքին ինչով հնարավոր է՝ և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես: Մեզնից ոմանք գնում են նաև հոգեբուժարան, ընկերացել են Հովհաննեսի հետ, բոլորս շատ մարտական ենք տրամադրված, պետք է պայքարենք արդարադատության համար»,- ասաց երիտասարդ ակտիվիստը` բոլորին կոչ անելով օգնել Հովհաննես Վարդանյանի ծնողներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում