Wednesday, 24 06 2026
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ

Գեղարքունիքի մարզպետը հերքել է Վարդենիսը դատարկելու լուրերը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերքել է շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե Վարդենիսում հանրային կենսական նշանակության կառույցները լուծարվում կամ տեղափոխվում են՝ համայնքը իր բնակչությունից դատարկելու դիտավորությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը մարզպետն այս մասին խոսել է մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ՝ անդրադառնալով Վարդենիս համայնքում իրականացված քաղաքական ակցիային և անհամաձայնություն հայտնելով ակցիայի կազմակերպիչների ոչ իրավաչափ գործողություններին։

«Քաղաքական ակցիան հետևանք է մարդկանց մեջ տարածված այն կեղծ տեղեկությունների, թե իբրև Վարդենիսում հանրային կենսական նշանակության կառույցները լուծարվում կամ տեղափոխվում են՝ համայնքն իր բնակչությունից դատարկելու դիտավորությամբ։ Նման սադրիչ լուրեր տարածողները մոռանում են, թե կառավարությունը վերջին տարիներին խոշոր ծավալների ինչպիսի ներդրումներ է կատարում, ինչ կարևոր ծրագրեր է իրականացնում կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում։ Նրանք երբեք չեն ասում, որ նույն Վարդենիսում նախորդ տարվա ընթացքում միլիարդավոր դրամների սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, որոնք շարունակվելու են նաև այս տարի, երբեք չեն ասում, որ մոտակա տարիներին պետական միջոցներով կառուցվելու է նոր բժշկական կենտրոն, 1 դպրոցական, 5 կրթահամալիրների, նոր մանկապարտեզների շենքեր, հզորանալու են ենթակառուցվածքները։ Փոխարենը որոշ անպատասխանատու մարդիկ օգտվում են անհարկի առիթից և խուճապ ու ապակայունություն ստեղծում շրջապատում։ Իսկ այս ամենը գալիս է նրանից, որ մարդիկ հավուր պատշաճի իրազեկված չեն, ինչի համար հորդորում եմ բոլորիդ՝ տալ բավարար տեղեկատվություն պետության կողմից իրականացվող կառուցողական քաղաքականության ու ծրագրերի մասին»,-խորհրդակցության մասնակիցներին դիմելով՝ ասել է մարզպետը։

Վերջին օրերին ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում, թե Վարդենիսի հանրային նշանակության որոշ կառույցների լուծարումը կամ տեղափոխումը պայմանավորված է նրանով, որ նախատեսվում է դատարկել համայնքի բնակչությունը։ Ելնելով այդ լուրերից՝ այս օրերին Վարդենիսի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացրել։ Փետրվարի 12-ին մարզպետն անձամբ հանդիպել էր ակցիայի մասնակիցների հետ, ինչի արդյունքում մասնակիցները դադարեցրել էին այն։ Փետրվարի 13-ին, սակայն, ևս մեկ ակցիա է անցկացվել։

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, անդրադառնալով Վարդենիսի անձնագրային բաժանմունքը փակելու խոսակցություններին, «Արմենպրես»-ին հայտնել էր, որ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով իրականացվող ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր մարզում հիմնել մեկ անձնագրային ստորաբաժանում, որի շրջանակում նախաձեռնվել է ստորաբաժանումների օպտիմալացում՝ թիվը 63-ից հասցնելով 47-ի։ Այս համատեքստում նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում