Friday, 05 06 2026
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները

Չտրվել սահմանային խաբկանքի. պետության ու հանրության խնդիրը

Հայաստանի ՊՆ հայտնել է, որ փետրվարի 13-ի լուսադեմին Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ մեկ վիրավոր: Տեղի ունեցածծ սադրանքը հաջորդում է տեւական դադարին, երբ մի քանի ամիս սահմանային իրավիճակը աչքի էր ընկնում կրակոցների բացակայությամբ: Այդ առնչությամբ հանրության հաճախ հնչող հարցերից է այն, թե ինչու՞ «խախտվեց» այդ տեւական դադարը:

Պետք է նկատել, որ այդ հարցադրումն իր մեջ կարծես թե կամա, թե ակամա արտացոլում է որոշակի խաբկանք, կամ իրողության ընկալումների եւ պատկերացումների որոշակի խնդիր: Այդ առնչությամբ, դեռեւս օրեր առաջ անդրադարձել էի թեմային, այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը վկայակոչել էր սահմանի այդ տեւական դադարը: Անդրադարձել էի եւ հիշեցրել, որ 44-օրյա պատերազմին նախորդել էր գրեթե երկու տարի տեւած դադարը, երբ պաշտոնական Երեւանն էլ իբրեւ դիվանագիտական ջանքի վկայություն էր ներկայացնում այն, որ Հայաստան-Ադրբեջան սահմանն ու արցախադրբեջանական շփման գիծը աննախադեպ հանգիստ ռեժիմում են: Բայց, հետո պարզվեց, որ այդ աննախադեպ անդորրը նախորդել է աննախադեպ փոթորկին եւ այդ ընթացքում կուտակվել են պայթյունի լիցքերը:

Ամբողջ հարցն այն է, որ ապակայունացման ռիսկերի ակունքը շատ ավելի խորն է, հնարավոր պատճառներն ու գոյություն ունեցող մոտիվները շատ խորն են, աշխարհաքաղաքական պայքարի տիրույթում, այսօր արդեն՝ երրորդ համաշխարհային պատերազմի «ծալքերում»: Դժբախտաբար, ապակայունացման ռիսկերի այդ խորքային պատճառների առումով կա ոչ միայն «կայունություն», այլ նաեւ պատճառների լիցքավորման համաշխարհային թեժ ռեժիմ: Իսկ այդ ռեժիմի պարագայում, Հայաստան-Ադրբեջան սահմանային օպերատիվ իրավիճակը ըստ էության հարաբերական հանգամանք է:

Այն չափելի չէ միջադեպերի ինտենսիվությամբ եւ ծավալով: Դրանք կարող են լինել հաճախակի, կամ չլինել տեւական ժամանակ, կարող են ունենալ ամենատարբեր բուն պատճառներ՝ այսինքն լինել թե քաղաքական հրամանի դրսեւորում, թե պարզապես միմյանց դիմաց խրամատավորված բանակների պրկված նյարդերի, հոգեբանական վայրիվերումների, կամ պարզապես խրամատային ռեժիմի անկառավարելիության որեւէ հանգամանքի դրսեւորում: Միեւնույն է, այդ ամենը վերին շերտն է, որը ենթակա է հենց խորքային լայն աշխարհաքաղաքական պատճառներից եկող ճնշման տակ: Իսկ այդ պատճառները, ինչպես նշեցի, ոչ միայն պահպանվում են, այլ խորանում ու թեժանում: Հետեւաբար, սահմանային անդորրի որեւէ ժամանակահատված մեր պետության ու հանրության համար խիստ ցանկալի ու անհրաժեշտ, այդուհանդերձ որեւէ պարագայում չպետք է դառնա «խաբկանք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում