Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Գյումրիում պաշտոնապես դռները բացեց «Հայ-ֆրանսիական հոգեբանական և սոցիալական աջակցման» կենտրոնը

️Գյումրիում հունվարի 21-ին պաշտոնապես դռները բացեց «Հայ-ֆրանսիական հոգեբանական և սոցիալական աջակցման» կենտրոնը` «Ֆրանսիական Լույս» ասոցիացիայի հովանու ներքո։ 44-օրյա պատերազմից հետո ձևավորված ասոցիացիան տարաբնույթ ծառայություններ է մատուցում՝ բժշկա-հոգեբանականից մինչև անվճար ճաշարան՝ Արցախից բռնի տեղահանված անձանց համար։

«Մեր առաջին քայլը եղավ Ֆրանսիայից բժշկական սարքավորումներ և դեղորայք ուղարկելը, հաջորդ քայլը բժշկական խումբ Ստեփանակերտ ուղարկելն էր, իսկ դրանից հետո գրեթե ամեն ամիս այցելել ենք Հայաստան։ Մեր հիմնական ուղղվածությունը Արցախն էր։ Սկզբում որևիցե միտք չունեինք ասոցիացիա ստեղծելու, բայց հետո հասկացանք, որ անելիքներն իրականացնելու համար պետք է ասոցիացիա ստեղծել։ Պաշտոնապես «ծնվեցինք» 2021 թվականի փետրվարին՝ Ֆրանսիայում, և այսպես մեր գործունեությունը մեզ բերեց հասցրեց Գյումրի»,- ներկայացնելով կենտրոնի անցած ուղին՝ նշեց «Ֆրանսիական Լույս» ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, բժիշկ Լևոն Խաչատրյանը՝ վստահեցնելով՝ հետայսու ևս կլինեն կարիքավորների կողքին։

Իր օրհնությունը և ողջույները հղելով ներկաներին՝ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանը հույս հատնեց, որ կենտրոնը կշարունակի աջակցել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն իրոք զգում են։ «2020 թվականի պատերազմի օրերին ամեն հայ՝ այդ թվում նաև Լևոն Խաչատրյանը, փորձում էր իր ուժերի ներածի չափով անել հնարավորն ու անհնարինը, որ պտուղ տվեց, և այդ պտուղներից մեկը այս կազմակերպությունն է։ Եվ եթե նպատակ բարի է, ուրեմն այս կազմակերպությունը երկար ճանապարհ է անցնելու։ Մի խնդրանք ունեմ միայն այն հոգեբաններին, ովքեր աշխատելու են այստեղ՝ ձեր գործի մեջ նաև «խառնեք Աստծո մատը» և կտեսնեք, որ ավելի կհաջողեք»,- նշեց Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանը։

Առաջիկայում կենտրոնը նպատակ ունի իրականացնելու նաև VR-թերապիա՝ դառնալով Հայաստանում այդպիսի երկրորդ կառույցը։

«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը ևս հաստատեց՝ «Ֆրանսիական Լույս»-ը՝ հանձինս ասոցիացիայի նախագահ Լևոն Խաչատրյանի, այն քիչ կազմակերպություններից էր, որ Հայաստան է եկել իրական գործ անելու։ «Բժիշկ Խաչատրյանը նաև այն մարդկանցից էր, որ, բացի ահռելի ֆիզիկական աջակցությունից, շատ արագ հասկացավ, որ հոգեբանական բուժումների առկայությունը կա, և ուրախ ենք, որ այն սարքավորումը, որը կա Երևանում կլինի և Գյումրիում՝ օգնելով հոգեբաններին ավելի գերժամանակակից ախտորոշում անել»։

Նորաբաց կենտրոնի գործունեությունը ողջունեցին և բարի երթ մաղթեցին նաև հոգեբույժներ, հոգեբաններ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Արմենուհի Մխոյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում