Wednesday, 24 06 2026
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել

Օղակաձև զբոսայգում գտնվող թենիսի կորտերը քանդելու նպատակ չի հետապնդվում․ քաղաքապետի խոսնակը մանրամասներ է ներկայացրել

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերը քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում՝ թենիսի կորտերի այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն՝ անդրադառնալով հասարակական լայն հնչեղություն ստացած Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում նախատեսվող աշխատանքներին։

Խոսնակն ընդգծել է, որ Օղակաձև զբոսայգու հիմնական նշանակությունը քաղաքի օդը մաքրելն է, առողջ միկրոկլիմա ստեղծելն ու մարդկանց համար հանգստի վայր ծառայելը։

«1990-ական թվականներին այգում շատ ծառեր հատվել են: 2000-ական թվականներին այգու տարածքի որոշ հատվածեր վարձակալության են տրվել, անկանոն կառուցապատվել, կանաչ գոտիները վերածվել են սրճարանների։ Ներկայումս Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած տարածքում նույնպես նվազել են ընդհանուր օգտագործման գոտիները և կանաչապատ տարածքները: Տարածքում տարբեր ժամանակահատվածներում տեղակայվել, կառուցվել են տարաբնույթ և միջավայրին ոչ համահունչ շինություններ, նաև այդ տարածքներում առկա են անկանոն, քաոսային կերպով տեղաբաշխված և բարեկարգ այգու ստեղծմանը խոչընդոտող ծանրաբեռնված տարածքներ, որոնց առկայության դեպքում հնարավոր չէ այգու օգտագործման ձևերը արդյունավետ կառավարելիության բերել, ապահովել այգու էկոհամակարգի կայունությունը: Այգին կորցրել է իր նպատակային նշանակությունը:

Քաղաքացիների հանգիստը այգու նշված հատվածում հնարավոր չէ կազմակերպել առանց այգու տարածքի հիմնանորոգման:

Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման վերաբերյալ քննարկումները այս պահին շարունակվում են, որի շրջանակում առաջարկվում է.

Հատակագծային օպտիմալ լուծումներով ստեղծել բարեկարգ ծառուղիներ ու ծաղկազարդ արահետներ, հետիոտնային շարժման համար ճեմուղիների և հետիոտն արահետների ցանց՝ նպատակակետերի հասանելիության ամենակարճ հեռավորությամբ ու դրանց երկայնքով կարճատև հանգստի հարթակներով, ջրային մակերեսներ (շատրվաններ, հարթ կառույցներ, սպորտային գոտիներ, ինչպես նաև հաճախորդների սպասարկման և զբոսայգու շահագործման համար նախատեսված այլ կառույցներ, հեծանվային ուղիներ, աստիճաններ, թեքահարթակներ ու բարեկարգման այլ տարրեր):

Այգու արդյունավետ օգտագործման և տարբեր եղանակային պայմաններում, շուրջտարյա գործունեության ծավալման հնարավորության նպատակով այգում կստեղծվեն կամ կվերակառուցվեն նաև փակ փոքրածավալ կառույցներ (սննդի սպասարկման կետ, սրճարան, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ, հուշանվերների խանութ, hանրային միջոցառումների՝ համերգային և մշակութային ծրագրերի կազմակերպման համար կնախատեսվи համապատասխան միջավայր):

Հասարակական լայն քննարկում ստացած Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի հետ կապված տեղեկացնում եմ, որ նշված հարցը քննարկման փուլում է, այն քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում՝ թենիսի կորտերի այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը»,- գրել է նա։

Հայկ Կոստանյանի գրառման մեջ շեշտվում է՝ Շախմատի տան շենքը ենթակա է պահպանման՝ ինչպես բոլոր պատմամշակութային հուշարձան հանդիսացող շինությունները:

Ավելին, բարեկարգվելու և տեսքի են բերվելու դրանց հարակից տարածքները:

Այս պահին թեմայի վերաբերյալ սա ամբողջական իրազեկումն է, հետագայում՝ Երևանի քաղաքապետարանն իր պաշտոնական հարթակներով հանդես կգա լրացուցիչ տեղեկատվությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում