Friday, 05 06 2026
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները

Ասա՝ ովքեր են մրցակիցներդ, ասեմ ով ես դու, պարոն Ալիեւ

Դեկտեմբերի 31-ի ելույթում Իլհամ Ալիեւը քառասունչորսօրյա պատերազմի խորհրդանիշ «երկաթե բռունքը» հասցեագրեց ամբողջ աշխարհի ադրբեջանցիների միասնությանը: Վստահաբար կարելի է ասել՝ արտահերթ ընտրությունների քարոզչությունն արդեն անոնսավորված է: Բայց, երեւում է, Իլհամ Ալիեւն այդ առաքելությունն անձամբ չի ստանձնի: Դա կանեն նրա «մրցակիցները»: Ովքե՞ր են նրանք: Երկուսը խորհրդարանի պատգամավոր են՝ Ֆազիլ Մուստաֆան եւ Գուդրեթ Հասանգուլիեւ, մյուսն ինքնառաջադրված Ֆուադ Ալիեւն է, չորրորդը՝ Էլշադ Մուսաեւը:

Քաղաքական ի՞նչ ուղղություն են ներկայացնում նախագահի թեկնածուները՝ կարելի է դատել նրանց ներկայացրած կուսակցությունների անվանումներից: Ֆազիլ Մուստաֆան առաջադրվել է «Մեծ ստեղծում» կուսակցությունից, Էլշադ Մուսաեւ՝ «Մեծ Ադրբեջան»-ից, իսկ Գուդրեթ Հասանգուլիեւը՝ «Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ից: ԿԸՀ-ն հայտնել է, որ Ֆազիլ Մուստաֆան եւ Գուդրեթ Հասնագուլիեւը բավարարել են օրենքի պահանջը, նրանց ներկայացրած ձեւաթղթերը վավեր են: Նրանք կգրանցվեն նախագահի թեկնածու եւ կմասնակցեն ընտրություններին:

Ըստ էության, հենց նրանք էլ կքարոզեն ամբողջ աշխարհի ադրբեջանցիների միասնականություն եւ Իլհամ Ալիեւի շուրջ կստեղծեն տարածաշրջանային եւ միջազգային հեղինակություն վայելող պետական գործչի աուրա: Ներքաղաքական կյանքում Ալիեւը նման օգնության կարիք չունի. իշխանությունը վերահսկում է պետական-հանրային կյանքի բոլոր ոլորտները, սոցիալական բողոքի ամենաչնչին դրսեւորումներն իսկ տեղում ճնշվում են, մամուլը, հեռուստատեսությունը, անգամ սոցիալական մեդիան գտնվում է հատուկ ծառայությունների հսկողության տակ:

«Մեծ Ադրբեջանի» կամ «ամբողջական Ադրբեջանի» քարոզչությունը միայն արտաքին նշանակություն ունի: Ալիեւը, սակայն, այն փաթեթավորում է քաղաքական ընդդիմախոսության տեսքով: Մի կողմից դա հարեւան երկրներին զգուշացում է, մյուս կողմից՝ սեփական իշխանությունը միջազգային դերակատարներին որպես «ամենաընդունելի» ներկայացնելու ազդակ: Տարածաշրջանում եւ աշխարհում իրավիճակը չափազանց բարդ է: Ոչ ոք ժողովրդավարության, մարդու եւ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների վրա կենտրոնանալու ժամանակ եւ ցանկություն չունի:

Ալիեւն ամենահարմար պահն է ընտրել, որպեսզի տարածաշրջանի երկրներին, միջազգային ազդեցիկ դերակատարներին ներկայացնի «մեծ» կամ «միասնական Ադրբեջանի» քաղաքական նախագծի հնարավորությունը: Շատ հավանական է, որ նրա «մրցակիցներին» կարտոնվի այդ քարոզչությամբ զանգվածային հանրահավաքներ կազմակերպել եւ որպես հանրային պահանջ՝ «ճնշում գործադրել»: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման «սկզբունքների» նոր գեներացիան վկայում է, որ Ալիեւն այդ գործոնը ծառայեցնելու է առավելագույնը ստանալու նպատակին:

Հարավային Կովկասի հարեւան երկու ազդեցիկ երկրները՝ Ռուսաստանը եւ Իրանը, պատերազմի մեջ են: Ադրբեջանական մենթալիտետը երկուսին էլ թշնամի է ընդունում: Ալիեւը գերխնդիր ունի՝ թոթափել Մոսկվայից կախվածությունը: Ազգի առաջնորդ նա կճանաչվի միայն այն դեպքում, երբ ռուսական զորախումբը կհեռանա: Իհարկե, ընտրություններից հետո Արեւմուտքը հերթապահ հայտարարություններ կհնչեցնի, բայց գործնականում ամեն ինչ կանի, որպեսզի Բաքուն հնարավորինս սեղմ ժամկետներում «մնաս բարով» ասի Մոսկվային:

Ալիեւի «աշխարհաքաղաքական նախագիծը» Ադրբեջանի՝ որպես ռեգիոնալ «տերության» կայացումն է: Ո՞վ է աջակցում դրան կամ ո՞վ կաջակցի վաղը, կամ առհասարակ աջակցություն կլինի՞՝ բարդ է նույնիսկ ենթադրություն անել: Անհավանական չէ, որ նա կարող է «մեծ խաղը» տանուլ տալ: Բայց իրերի ներկա դրությամբ դա նվազ հնարավոր հեռանկար է թվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում